Ծրագրի մասին

«Երիտասարդների արտահայտման ազատության խթանումը քաղաքացիական լրագրության միջոցով» ծրագիրն իրականացվում է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ:

Երկամյա (2015-2016) ծրագրի նպատակը Հայաստանում երիտասարդական քաղաքացիական լրագրության զարգացումն է:

Ծրագրի ընթացքում լրագրության, լուսանկարչության և կինոնկարահանման գործնական դասընթացներ, սեմինարներ և մեդիա ճամբարներ են կազմակերպվում բոլոր մարզերի 14-ից 24 տարեկան պատանիների ու երիտասարդների համար, դրանց մասնակիցները շարունակական մասնագիտական աջակցություն են ստանում իրենց նյութերի վրա աշխատելու ընթացքում, իսկ նրանց պատրաստած հոդվածները, լուսանկարներն ու ֆիլմերը հրապարակվում են մամուլի տարբեր միջոցներով` դրանք լայն հանրությանը հասանելի դարձնելու համար:

Պատանի թղթակիցների կողմից ստեղծված աշխատանքներից շատերը զետեղվում են նաև այս կայքում, որը թարմացվում է ամեն օր:

Կայքում տեղ գտած նյութերը արտահայտում են հեղինակների տեսակետները:  Նյութերի բովանդակության համար պատասխանատվություն է կրում բացառապես «Մանանա» կենտրոնը, և դրանք չեն կարող դիտարկվել որպես Եվրոպական միության դիրքորոշման արտահայտում:

ABOUT PROJECT

“Strengthening Freedom of Expression through Promotion of Young Citizen Journalism” project is financially supported by European Union.

The goal of this biannual (2015-2016) project is the development of young citizen journalism in Armenia.

During the project journalism, photojournalism and filmmaking workshops, seminars and media camps are organised for young people (14-24 years old). The participants get professional support while working on their materials, and the articles, photos and films made by them are published in various media.

Most of the works created by young reporters are also published on 17.am, which is being updated on daily basis.

All the materials published on 17.am are expressing solely the opinions of their authors. Manana Center is responsible for all the content being published on the website, and the materials don’t necessarily express the ideas or opinions of European Union.