Լոռվա մարզ, ք. Վանաձոր
Ֆոտո՝ Մարիամ Բարսեղյանի

Լոռվա մարզ, ք. Վանաձոր
Ֆոտո՝ Մարիամ Բարսեղյանի

Ցուրտ, անձրևային եղանակ: Երկար ժամանակ մտածում էի ինչ կարելի է անել և իվերջո որոշեցի անվաչմուշկ քշել: Դե ինչ անվաչմուշկ է~, ասեք ինչ եմ ձևի ետևից ընկել, ավելի լավ է ասեմ ռոլիկ: Պահարանիցս շատ դժվարությամբ գտա ուղիղ մեկ տարի չօգտագործած ռոլիկներս և ընկերուհուս հետ դուրս եկա տանից: Այսպես գնացինք մեր թաղամասում նոր կառուցված տեխնոլոգիական կենտրոնի (ՎՏԿ կամ VTC) մոտ, որովհետև սա միակ տարածքն է որտեղ ասֆալտապատ է ու քշելու համար հարմար է: Շատ հիանալի ժամանակ անցկացրեցինք: