«… Ուր որ երկու կամ երեք հոգի Իմ անունով ժողովված լինեն, Ես այնտեղ նրանց մեջ եմ»

Լուսանկարը` Անի Ավետիսյանի

Լուսանկարը` Անի Ավետիսյանի

1918 թվականին Վանի Ռշտունիք գավառից և Ալաշկերտից գաղթած 7 ընտանիքներ նախկին թուրքաբնակ գյուղի տարածքում հիմնեցին նոր գյուղ։ Սկզբում գյուղի անունը Փաթրին էր՝ մեր սերնդին անծանոթ, փոքրիկ կապույտ ծաղկի անունով։ Խորհրդային տարիներին այն վերանվանվեց Ոսկեհատ, որովհետև այստեղ խաղողի այս տեսակից էին աճեցնում, և, ասում են՝ ստացվում էր։

Լուսանկարը` Անի Ավետիսյանի

Լուսանկարը` Անի Ավետիսյանի

 

Լուսանկարը` Անի Ավետիսյանի

Լուսանկարը` Անի Ավետիսյանի

Դեռ 17-րդ դարից գյուղի բազմաթիվ ժայռերից մեկի վրա ամրոց կա կանգնած՝ կիսաքանդ, բայց ապրող։ Եկեղեցի չունեցող գյուղում գյուղացիները ամրոցը աղոթատեղի են դարձրել։ ԽՍՀՄ տարիներին այն անգամ հաստատվել է իշխանությունների կողմից՝ Սուրբ Հովհաննես եկեղեցի անունով։ Ոչինչ, որ մուտքի քարերին քանդակված է Սուրբ Սարգիս։ Դա, ասում են, մի մարդ է քանդակել՝ առանց հաշվի առնելու՝ ինչ է գրված ցուցանակի վրա։

Լուսանկարը` Անի Ավետիսյանի

Լուսանկարը` Անի Ավետիսյանի

Ինչևէ։

Արդեն մոտ 100 տարի այդ ամրոց-եկեղեցու պատերի ներսում մոմեր են վառվում ու աղոթքներ հնչում։ Մեկ դարում միայն մեկ անգամ ժամերգություն էր եղել այստեղ, իսկ այսուհետ ամսվա ընթացքում երկու անգամ Պատարագ կմատուցվի։ Չգործող եկեղեցուն «կյանք» տալու նախձեռնությունը գյուղի երիտասարդներինն էր, նրանց կողքին՝ համայնքապետն ու քահանան։

Լուսանկարը` Անի Ավետիսյանի

Լուսանկարը` Անի Ավետիսյանի

Լուսանկարը` Անի Ավետիսյանի

Լուսանկարը` Անի Ավետիսյանի

Եկեղեցու՝ եկեղեցի լինել-չլինելու մասին խոսելիս համայնքի քահանան՝ Տեր Զորայրը, նշեց, որ այնքան էլ էական չէ, կառույցը նախկինում ամրոց է եղել, թե եկեղեցի, որովհետև Քրիստոսն է ասել. «… Ուր որ երկու կամ երեք հոգի Իմ անունով ժողովված լինեն, Ես այնտեղ նրանց մեջ եմ»: