17 » Սյուզաննա Աղաբաբյան

«Նաիրյան» վոկալ անսամբլ
Մուղդուսյան արվեստի կենտրոնը հիմնադրվել է 2014 թվականին մի խումբ երազողների կողմից: Հիմնական նպատակն է եղել ստեղծել կենտրոն, որը բաց կլինի ու ազատ արվեստին վերաբերող բոլոր նախաձեռնությունների համար, սակայն այս պահին առավելապես ակադեմիական նկարչություն է դասավանդում թե մեծահասակներին, թե փոքրերին: Գործում է նաև կավագործության, վոկալի խմբեր: Ապագայում նախատեսվում է նաև բացել թատերական  խմբակ:Մուղդուսյան արվեստի կենտրոնում 2015 թվականի նոյեմբերից  գործում է նաև «Նաիրյան»  վոկալ անսամբլը:

Անսամբլի մասին ավելի մանրամասն տեղեկություններ ստանալու նպատակով զրուցեցի հիմնադիր Նաիրա Մուղդուսյանի հետ:

-Երգչախումբ ունենալու գաղափարը Ձե՞րն է եղել, և ո՞րն էր նպատակը:

-Երգչախումբ ստեղծելու գաղափարը կար հենց սկզբից, սակայն դաշնամուր չունեինք, և շատ դժվար կլիներ առանց դաշնամուրի աշխատելը: Բարի մարդկանց շնորհիվ այսօր մենք ունենք գործիք և կարող ենք հանգիստ աշխատել:

Միտքն իմն է եղել: Ի սկզբանե մտածում էի մանկական երգչախումբ ստեղծել, սակայն այս պահին երգչախմբում  երգում են երիտասարդ աղջիկներ, ովքեր ունեն երաժշտական կրթություն: Ընտրվում են երգեր, որոնք կատարվում են առանց նվագակցության` ակապելլա:

Քանի որ այս պահին երիտասարդներ են հավաքված խմբում, նպատակը մեկն է՝ նրանց տալ հնարավորություն ներկայանալու, տրամադրել հարթակ՝ զբաղվելու սիրելի գործով:

Ուզում եմ նաև ավելացնել, որ կենտրոնը շահույթ չի հետապնդում նրանց հետ աշխատելիս:-Հիմա քանի՞ հոգի կա երգչախմբում:

-Մենք 15 հոգի ենք, սակայն մշտական կազմը 6 հոգի է: Ընդգրկում է 17-ից բարձր տարիքային խումբը:

-Ինչպե՞ս են ընդունվում Ձեր երգչախումբ :Ի՞նչ կարևոր պայման կա ընդունվողների համար:

-Համապատասխան կրթություն և սեր արվեստի նկատմամբ:

-Ի՞ նչ ժանրի երգեր եք երգում :

-Շեշտը դրվում է ազգային, կոմիտասյան երգացանկի վրա, սակայն երգում ենք նաև արտասահմանյան կոմպոզիտորների ստեղծագորություններ, ջազային թեմաներով երգեր, սպիրիչուելսներ և այլն: Մեր երգացանկում մեծ տեղ են զբաղեցնում առանց նվագակցության ստեղծագործությունները:

-Ելույթներ ունեցե՞լ եք:

-Այո, ունեցել ենք: Մեր առաջին բեմելը եղել է Չարենցի տուն-թանգարանում «Մուղդուսյան արվեստի կենտրոն»-ի գործունեությանը նվիրված միջոցառմանը, որտեղ ներկայացրել ենք վեց երգ: Իբրև խումբ դա մեր առաջին ելույթն էր:

-Ի՞ նչ խնդիրներ կան, կամ ինչի՞ կարիք ունի երգչախումբը:

-Խնդիրներից կուզեի ասել, որ երգչախմբի անդամներին կենտրոնը, իհարկե, տալիս է հնարավորություն զբաղվել սիրելի գործով, բայց լավ կլիներ, եթե կենտրոնը կարողանար նաև հոգալ երգչախմբի անդամների գոնե ճանապարհածախսը, մենք ունենք նաև հագուստի խնդիր:-Հետագայում, ի՞ նչ ծրագրեր ունեք:

-Մեծ համերգով ներկայանալու ծրագիր ունենք , բայց այդ մասին կխոսեմ, երբ ամեն բան արդեն պատրաստ լինի: Նախատեսում ենք  ձայնագրություն կատարել և  կենտրոնի  նկարչական խմբակի սաների հետ  տեսահոլովակ պատրաստել:

Մանկական երգչախումբ ունենալու միտքը դեռ ինձ հանգիստ չի թողնում, հուսով եմ, որ մոտ ապագայում հնարավորություն կընձեռվի ստեղծել մանկական երգչախումբ նույնպես:

Այն հարցին, թե արդյո՞ք խմբի հետ կապված երազանքներ ունեք, զրուցակիցս  պատախանեց.«Ավելի շատ նպատակներ ունենք, քան երազանքներ»: