17 » Տարոն Արամյան

Եվ բարդ, և պարզ
Ես ապրում եմ Գեղարքունիքի մարզի Գետաշեն գյուղում, մեծ ընտանիքում ՝ հորս, մորս, տատիկիս, պապիկիս և քույրերիս հետ: Քանի որ երեխաներից ամենամեծը ես եմ, քույրերիս` հատկապես փոքր քրոջս չարաճճիությունների համար պատասխան տալ միշտ ես եմ ստիպված լինում: Դա այդքան էլ հեշտ չէ:

Չնայած նրան, որ ես 16 տարեկան եմ, օրվա գրաֆիկս շատ խիտ է: Առավոտյան դպրոց, դասեր, կյանքի պատանեկան, ուրախ, բայց, միաժամանակ, ծանր և հետաքրքիր շրջան: Դասերից հետո լինում եմ մասնավոր ուսումնական հաստատությունում, որը չունի անուն, այնտեղ խորացված կերպով ուսումնասիրում եմ ֆիզիկա: Այսպես գրեթե ամեն օր: Տանը լինում եմ հիմնականում երեկոյան և հանգստյան օրերին: Հաճախակի փոքր խմբերով կազմակերպում ենք արշավներ, որտեղ մեզ հետ կատարվում են կյանքի ամենահետաքրքիր դեպքերը:

Ազատ ժամանակ, որը երբեմն կարողանում եմ ստեղծել ինձ համար, զբաղվում եմ հետաքրքիր մի զբաղմունքով, որը երևի չունի որևէ անուն: Լուցկու հատիկներով, առանց որևէ նյութերի, սոսնձի կամ հավելյալ առարկաների օգնության պատրաստում եմ տնակներ, ամրոցներ և եկեղեցիներ: Այդ զբաղմունքը հանգստացնում է իմ նյարդերը: Շրջապատից շատ եմ լսել, որ իմ բնավորությունը բարդ է: Տնակներ պատրաստելն էլ իմ բնավորության պես բարդ է: Եղել են դեպքեր, որ իմ այդ բնավորության պատճառով կամ շնորհիվ, ստացել եմ տարօրինակ կամ զավեշտալի մականուններ, որոնցից ես չեմ նեղվում և նույնիսկ լինում են դեպքեր, երբ ես այդ մարդկանց հետ մտածում եմ, թե ինչ նոր անուն կարելի է գտնել:

Մի խոսքով ես, միաժամանակ, և՛ բարդ եմ, և՛ պարզ, մի քիչ միամիտ և կարծում եմ, որ ինձ ճանաչելը այդքան էլ դժվար չէ: