17 » Ժենյա Արզումանյան

Պարզապես գարուն
Երբ այլևս արտաքին աշխարհը դուրս է իր ճերմակափայլ և սառնաշունչ սավանից, երբ գունազարդված է ավելի պայծառ, ավելի վառ երանգներով,  երբ թեթև ու թավշյա օդը արագորեն ներս է թափանցում ամեն մի բաց փեղկից և ջերմացնում ու նոր շունչ հաղորդում ամենքին, հասկանում ես, որ այլևս աշխարհը մի նոր շրջափուլում է, կյանքը՝ մի նոր ճանապարհի եզրին։

Գարուն է։ Պարզ, բայց ամենից լուսեղը, հասարակ, բայց ամենից շքեղը։

Գունագե՜ղ, պայծա՜ռ, ջե՜րմ…

Կյանքն ընթանում է այնքա՜ն արագ և սփռում շուրջբոլորը իր խենթությամբ, կրակով, ծաղիկների ամենաիրական բույրով,  երանգների ամենաիսկական տոնով, սիրտդ ցանկանում է դուրս թռչել, նետվել այդ անիրական վարդագույնի մեջ և ագահորեն շնչել ողջ օդը, անդադար նայել շուրջբոլորը, երազե՜լ, հիանա՜լ և վերջապես միաձուլվել բնության այդ հրաշքին։

Կյանքը վերածնվում է, նոր թափ առնում, ոգեշնչվում և ոգեշնչում։

Գեղեցիկ է, պարզապես գեղեցիկ, գեղեցիկ՝ իր բոլոր բացահայտ և թաքուն կողմերով։

Մաքուր է, ինչպես առվակները վարար, որոնք հոսում են մեր սրտից։ Լուսավոր է ու ջերմ, ինչպես արեգակն այն, որ հեռվից համեստորեն ժպտում է և կարծես մեր միտքն է արտացոլում երկնքի լազուրում։

Իրական է, ինչպես մենք՝ մեր սրտի խորքում։

Այն մենք ենք, մեր իսկ երազներում։

Գարուն է, պարզապես գարուն։

Շնորհավոր տոնդ, Հայոց հավերժ հաղթական բանակ
Ամրակուռ է մեր հոգին` դարերի <wbr />զավակ,

Շատ է տեսել մեր սիրտը ավեր ու <wbr />կրակ…

1992 թվականին, հենց այս օրն <wbr />էր, երբ Հայաստանի Հանրապետութ<wbr />յան կառավարությունը փաստացի ընդ<wbr />ունեց «Հայաստանի Հանրապետությ<wbr />ան Պաշտպանության նախարարության<wbr /> մասին» որոշումը։ Ինչու՞ փաստ<wbr />ացի, քանի որ առանց որևէ որոշմ<wbr />ան ընդունման հայի մեջ միշտ թևած<wbr />ել է պաշտպանի ոգին, հայի երակ<wbr />ներում քաջի արյունը մշտապես հո<wbr />սել է, Հայաստան անունը վաղուց <wbr />է դաջվել հայի մտքում։

1992 թվականին սկսեց զոր<wbr />ակոչը, որը միտված էր բանակը ժամկետային զինծառայողներով համալ<wbr />րելու գործընթացին։ Դա պարզապե<wbr />ս համալրում չէր, այլ հայոց աշխ<wbr />արհին, հայոց հողին ու հայոց բ<wbr />անակին նոր թափ ու նոր շունչ հա<wbr />ղորդելու լավագույն միջոցն ու հո<wbr />ւյսն էր։

Հայոց բանակը ձևավորվեց պատերազ<wbr />մի բովում, կրակի ու բոցի տակ, բայց որ ամենակարևորն էր՝ Աս<wbr />տծու հովանու և նրա սուրբ աջի ն<wbr />երքո։

Դժվար ճանապարհի վրա բազում վայ<wbr />րիվերումներ են լինում, վերելք<wbr />ներ ու վայրէջքներ,  հաջողություննե<wbr />ր և ձախողումներ։ Սակայն կար<wbr />ևորը  ազգային միասնության ու ան<wbr />հատական պատասխանատվության հպարտ<wbr /> ու վեհ զգացումը չկորցնելն է։<wbr />

Պարտավոր ենք առանց վախի, ցավի<wbr />ու հուսահատության քայլել առաջ, պարտավոր ենք հավատալ, համախմբվ<wbr />ել մեկ միասնական նպատակի շուրջ<wbr />։ Պարտավոր ենք լինել ուժեղ՝ հ<wbr />անուն մեր լուսավոր ու թախծոտ,<wbr /> ուրախ և տխուր օրերի և դժվարու<wbr />թյամբ հաղթահարած ճանապարհի համա<wbr />ր։

Դու դեռ ապրելու ես, հաղթելու և խիզախորեն քայլդ անելու ես։

Միշտ։ Դու փրկելու ես մեր հավատը, կա<wbr />մքը, ազատությունն ու տունը։<wbr />

Ուժդ առ Աստված, դեպի հավերժի<wbr />ճամփան բռնած ամեն հերոսին ընդ<wbr />առաջ։

Շնորհավոր տո’նդ, Հայոց խրոխտ <wbr />բանակ, շնորհավոր տո’նդ, հայո<wbr />ց երկրային ու երկնային քաջ։

Իմ Հայաստան
Մեր կյանքի առաջին իսկ օրից մենք անում ենք աննշան թվացող քայլեր և ձգտում ենք ինքնուրույն կայացնել փոքրիկ որոշումները։

Ժամանակի ընթացքում փոքրիկ որոշումները վերածվում են մեծ վճռի կայացման, որն այսուհետ պետք է բխի ոչ միայն սեփական անձիդ, այլ նաև ընտանիքիդ, ընկերներիդ, ազգիդ շահերից։

Այս գիտակցմամբ է, որ մի ամբողջ ազգ 30 տարի առաջ կայացրեց վճռորոշ և պատմական որոշում։

Այդ օրը ամեն ոք հաստատակամորեն և մտածված անում էր իր քայլը, կառուցում իր գալիք օրը, որը միտված էր լինելու մի ողջ ժողովրդի բարեկեցիկ և արժանապատիվ կյանքի ապահովմանը։

Մանուկը, որը դեռ երեկ որոշում էր կայացնում բազմապիսի և գույնզգույն խաղալիքների ընտրության հարցում, այսօր արդեն գիտակից, հասուն, համառ, հայրենասեր զավակ է, կշռադատում է արդարորեն, գործում է մտքի թելադրանքով, առաջնորդվում սրտի ցույց տված ճանապարհով, նա գիտի անկախության գինը, նա գիտի` ինչ է հայ լինելու վեհ զգացումը, գիտի` ինչ է միասնականությունը, թե ինչ է արժանապատվությունը, ազգի համար մղվող պայքարը և արդարությունը, ազատությունն ու անկախությունը վայելելու բերկրանքը, գիտի, թե ինչ է …

Ես հայ եմ։

Ես սյունեցի եմ:

Հասկանում եմ, թե ինչ է իրական հայ լինելը…

Պայքարում եմ, մարտնչում, մթության մեջ լույս եմ գտնում և հուսահատության մեջ հույսի շող տեսնում։

Այսօր ավելի քան երբևէ, կարևոր է հասկանալ հայրենիքի արժեքը, զգալ անկախության գինը, վերջապես ըմբռնել` ինչ է իրական ազատությունը։

Ես հավատում եմ գալիք օրվանդ, սպասում եմ լիակատար անկախ և ազատ մի նոր պատմության սկզբի…

Շնորհավոր երեսնամյա անկախության տոնդ, Հայաստանի Հանրապետություն, դու հազարների մեջ իմ ամենահարազատ, լուսավորների մեջ իմ ամենապայծառ…

Միշտ ազատ, միշտ անկախ ու միշտ հայինը։

Իմ Հայաստան…