17 » Սառա Հարությունյան

Նոր Հաճն
Հավանաբար գիտեք Հրազդանի կիրճի գողտրիկ վայրերից մեկի՝ Նոր Հաճնի մասին: Այն քաղաքի, ուր ժամանակին աշխուժություն  ու եռուզեռ էր  տիրում, ուր տեղափոխվում էին Հայաստանի տարբեր մարզերից՝ չընկրկելով դժվարություններից. չէ՞ որ հենց այստեղ հնարավոր էր աշխատանք գտնել, ապրել`փոքրիշատե ապահովված և բարեկեցիկ կյանքով:

Արդեն  վաթսուներկու տարի է, ինչ անշուք ու փոշոտ կիրճի եզրին ծնունդ է առել Նոր Հաճնը, որի հիմնադրումը  կապված էր Արզնիի տեխնիկական ճշգրիտ քարերի գործարանի, կամ, ինչպես հայտնի է այսօր, «Սապֆիր» արտադրական միավորման ստեղծման  հետ: Հենց այդ իրադարձության շնորհիվ է, որ նախկին «Սիլավոյի» տեղում հիմա կանգնած  է  Նոր Հաճնը՝ ուրույն և ինքնատիպ մի բնակավայր, որն իր տանիքի տակ  տասներկու հազար հայի է պահում: Այն կարճ ժամանակում դարձավ մեր պետության  արդյունաբերական կենտրոններից մեկը և իր պատվավոր տեղը գրավեց զարգացող ու բարգավաճող քաղաքների կողքին: Սկսած 70-ականներից  Նոր Հաճնի այցեքարտը դարձավ  ադամանդագործությունը: Առաջին և   նախկինում ամենախոշոր գործարանը «Շողակ»-ն էր, ուր աշխատում էր նաև հայրս: Այդ ժամանակաշրջանը, կարելի է ասել, Հաճնի վերելքի տարիներն էին: Նոր Հաճնի  բնակարաններն ավելի թանկ արժեին, քան  մայրաքաղաք Երևանինը: Հենց այդ ժամանակ՝ տասներկու տարի առաջ, մեր ընտանիքը տեղափոխվեց ինձ համար կարճ ժամանակում թանկ ու հարազատ  դարձած Հաճն:

Ի՞նչն էր իմ մեջ տպավորվել: Կզարմանաք, բայց առաջինը ինձ գրավեց հենց քաղաքի անունը: «Ինչո՞ւ Նոր Հաճն»,- մտածում էի ես և փորձում   գտնել հարցիս պատասխանը: Ասեմ, որ  փոքր  ինչ  զարմացած,  բայց նաև հպարտ էի, որ իմ քաղաքը պատմական  Կիլիկիայի 1920-ական թթ.-ի կոտորածներից փրկված հաճնեցիների խնդրանքով է վերանվանվել Նոր Հաճն: Ու քանի որ փոքր էի ու շատ բան  չէի հասկանում, կարծում էի, թե ես հենց Կիլիկիայում էլ  ապրում եմ: Գուցե ծիծաղելի է, բայց չեք պատկերացնի, թե ինչ հպարտ էի: Այդ ժամանակ դեռ  վեց տարեկան էի:

Ամեն ինչ հրաշալի էր, և  թվում էր, թե ոչինչ չի կարող  խանգարել` անկախացումից հետո փոքր-ինչ շունչ առնող ժողովրդի խաղաղ կյանքին:Եվ ո՞վ կարող էր մտածել, որ այդ հանգստությանը հաջորդելու է փոթորիկը, և որ կարող են գործերը կտրուկ վատանալ… Իրար հետևից փակվեցին արդյունաբերական գործարանները՝ փշուր-փշուր անելով հաճնեցիների հույսերը: 2008 թ.-ին լուծարված «Շողակն»-ը  ամենածանր հարվածն էր  Հաճնի համար`  աշխատանքից զրկվեց բնակչության կեսը: Հուսահատություն, գործազրկություն, աղքատություն, ծանր հոգսեր. ահա թե ինչ տարածվեց Հաճնում` համաճարակի արագությամբ: Աշխատանք չունենալու պատճառով մարդիկ  բռնեցին արտագաղթի ճանապարհը: Քաղաքը միանգամից դատարկվեց… Ցավն այն է, որ արտագաղթը դեռ շարունակվում է: Բնակիչների  մի մասը տեղափոխվեց  Ռուսաստանի Դաշնություն,  նույնիսկ Աֆրիկա գնացողներ եղան` աշխատելու և ծայրը ծայրին հասցնելու համար: Թանկարժեք քարերի մշակմամբ հայտնի  Հաճնի վարպետները  ցաքուցրիվ եղան ՝ զարգացնելով օտար երկրների տնտեսությունը:

Այսքանից հետո մտածում եմ՝ էլ ի՞նչ լուսավոր հեռանկարներ: Բայց երբ տեսնում եմ ինձ պես պատանիների, դեռահասների, որոնք հետաքրքրվում և ակտիվ գործունեություն են ծավալում մշակույթի տարբեր բնագավառներում, մարող  հույսս կամաց-կամաց արթնանում է. ուրեմն ամեն ինչ դեռ կորած չէ` մտածում եմ ես…

Հիմա մեր քաղաքում գործում է «Հաճն» պարային անսամբլը, որն ստեղծվել է 2010 թ.-ի մարտի 10-ին: Իր ստեղծման օրվանից այն շարունակում է նորանոր բարձունքներ նվաճել և հաղթանակներ ունենալ: Խումբը համերգներով հանդես է եկել Վրաստանում և այլ երկրներում: Պարախմբի  սաներն իրենց  գեղեցիկ պարով զարդարում են նաև համաքաղաքային տոնական միջոցառումները:

Մշակույթի տանը հարակից գործում է արվեստի դպրոցը տարբեր մասնաճյուղերով՝ կերպարվեստի և երաժշտության, որտեղ հմտանում և փորձ են ձեռք բերում Հաճնի ապագան կերտողները: Քաղաքի ուսումնատենչ երիտասարդներին, սակայն, պակասում է քաղաքային գրադարանը, որ  փակվել է տարիներ առաջ`  վերանորոգման պատրվակով և երբևէ բացվելու հույսով: Մենք՝ երիտասարդներս, չենք կարողանում բավարարել մեր հետաքրքրությունները, գտնել մեզ հուզող հարցերի պատասխանը:

Ահա այսպիսին է իմ քաղաքը, իմ Հաճնը:

Խոհեր հազար խնդիրների շուրջ
Երբևէ մտածե՞լ եք, թե ինչն է ձեզ հուզում, և արդյո՞ք գտել եք պատասխանը: Իսկ ես ահա մտածում եմ, մտածում եմ, թե ինչն է ինձ ստիպում խորհել, ինչն է ինձ տանջում  այս կյանքում առավել շատ: Միգուցե անորոշությունը: Ո՛չ, անորոշությունը պետք է լիներ: Ինչո՞ւ: Մի պահ պատկերացրեք, որ ձեզ հայտնի է ամեն ինչ, ինչ պետք է կատարվեր հաջորդ ակնթարթին: Ի՞նչ կլիներ: Պարզապես կյանքը կկորցներ իր հետաքրքրությունը, իր համն ու բույրը:

Իսկ մարդկանց  անտարբերությո՞ւնը: Սա նույնպես ստիպում է մտածել, մտածել մարդկանց սառնասրտության ու անտարբերության մասին: Բայց արդյո՞ք սա իմ ձեռքերում է, արդյո՞ք ես կարող եմ փոխել, այնպես անել, որ մարդիկ բացի իրենց հոգսերից սկսեն մտածել նաև դիմացինի զգացմունքների, հույզերի մասին, անտարբեր չլինեն նրանց տխրությանը:

Ի՛նձ, ձե՛զ, մե՛զ բոլորիս պետք է հուզի այն ամենը, ինչ կախված է մեզանից, մեր ձեռքերում է, և մենք կարող ենք այն փոխել դեպի լավը: Ինչո՞ւ զուր ժամանակ վատնել այն հարցերի, խնդիրների շուրջ, որոնք մարդկանց վերահսկողությունից դուրս են: Նայում եմ շուրջս. ի՞նչ է կատարվում, ի՞նչ է կատարվում, և արդյո՞ք այսպես պետք է լիներ: Ես պարզապես գտնում եմ ինձ հուզող խնդիրը: Մի՞թե հայի ընտանիքը, որն օրինակ կարող է լինել բոլորին, այսօր պետք է կազմված լիներ մորից ու զավակներից: Իսկ ո՞ւր է հայրը, որը պետք է գլուխ կանգներ իր հայրական գորովանքով ու խստությամբ: Ինչո՞ւ է մանուկը իր մանկությունն անցկացնում առանց հոր: Անցկացնում է առանց հոր, որովհետև մեր երկրում աշխատանք չկա: Ինչո՞ւ  հայրը պետք է խեղդվի կարոտից օտար ու ամայի ճամփեքի վրա: Ո՞ւր ենք գնում մենք: Ո՞ւր ենք շարժվում, և ո՞րն է լինելու մեր երկրի վերջնակետը:

Ասում են, եթե ուզում ենք փոխել ինչ-որ բան, ապա պետք է սկսենք հենց մեզնից: Միգուցե սա ճիշտ է, միգուցե հայի ինքնագիտակցությունից ջնջել եսասիրությունը, մոլուցքը դեպի իշխանություն: Բոլորը ցանկանում են առաջնորդել: Իսկ երբ ենք հասկանալու, որ միասնականությունը մեզ կօգնի, կստիպի աշխարհին ուշադրություն դարձնել մեզ վրա: Անընդհատ հիշում ենք մեր պատմությունը, հարուստ մշակույթը, «Ծովից ծով Հայաստանը»: Իսկ ի՞նչ ունենք մենք հիմա, ինչ ունենք ներկայում, որով ապագա սերունդները կարող են հպարտանալ:

Այս կյանքում ամեն ինչ հարաբերական է, հարաբերական է երջանկությունը, փառքը, իշխանությունը: Այս կյանքը հեքիաթային է թվում նախկինի նկատմամբ: Մենք ապրում ենք այն կյանքով, որը լավ է նախկինից: Բայց այս այն չէ, ինչ պետք  է լիներ: Բոլորը մեկնում են, հեռանում՝  երկիրը  թողնելով  անտերունչ, թողնելով բախտի քմահաճույքին: Վաղ թե ուշ, եթե այսպես շարունակվի, կսկսեք իշխել ամայության մեջ, իշխել ավերակների վրա: Երիտասարդ ուժերը հեռանում են: Հեռանում են՝ իրենց նպատակների իրականացումները կապելով այլ երկրների հետ: Իսկ ինչո՞ւ մեզ չեն տալիս հնարավորություն` մեր երազանքներին, նպատակներին հասնել մեր երկրում: Տվե՛ք հայ երիտասարդին հնարավորություն, և նա կբացի գիտության այն բոլոր դռները, որոնք մինչ այդ փակ են եղել: Ու ես սպասում եմ, սպասում եմ այն ժամանակին, որը պետք է գա և իր լույսով ցրի Հայաստանի ապագան պարուրած միգը:

Լավ ժամանակի սպասումով
Լուսանկարը` Դիանա Շահբազյանի

Երբևէ՞ մտածել եք, թե ինչն է Ձեզ հուզում, և արդյո՞ք գտել եք պատասխանը: Իսկ ես ահա մտածում եմ, մտածում, թե ինչն է ինձ ստիպում խորհել, ինչն է ինձ տանջում  այս կյանքում առավել շատ: Միգուցե  անորոշությո՞ւնը: Ոչ, անորոշությունը պետք է լիներ: Ինչո՞ւ: Մի պահ պատկերացրեք, որ ձեզ հայտնի է ամեն ինչ, ինչ պետք է կատարվեր հաջորդ ակնթարթին: Ի՞նչ կլիներ: Պարզապես կյանքը կկորցներ իր հետաքրքրությունը, իր համն ու բույրը:

Իսկ մարդկանց  անտարբերությո՞ւնը: Սա նույնպես ստիպում է մտածել, մտածել մարդկանց սառնասրտության ու անտարբերության մասին: Բայց արդյո՞ք սա իմ ձեռքերում է, արդյո՞ք ես կարող եմ փոխել, այնպես անել, որ մարդիկ բացի իրենց հոգսերից սկսեն մտածել նաև դիմացինի զգացմունքների հույզերի մասին, անտարբեր չլինեն նրանց տխրությանը: Ի՛նձ , Ձե՛զ , մե՛զ բոլորիս պետք է հուզի այն ամենը, ինչ կախված է մեզանից, մեր ձեռքերում է, և մենք կարող ենք այն փոխել դեպի լավը: Ինչո՞ւ զուր ժամանակ վատնել այն հարցերի, խնդիրների շուրջ, որոնք մարդկանց վերահսկողությունից դուրս են:

Նայում եմ շուրջս, ի՞նչ է կատարվում, և արդյո՞ք այսպես պետք է լիներ: Ես պարզապես գտնում եմ ինձ հուզող խնդիրը: Միթե՞ հայի ընտանիքը, որն օրինակ կարող է լինել բոլորին, այսօր պետք է կազմված լիներ մորից ու զավակներից: Իսկ ո՞ւր է հայրը, որը պետք է գլուխ կանգներ իր հայրական գորովանքով ու խստությամբ: Ինչո՞ւ է մանուկը իր մանկությունն անցկացնում առանց հոր: Անցկացնում է առանց հոր, որովհետև մեր երկրում աշխատանք չկա: Ինչո՞ւ հայրը պետք է խեղդվի կարոտից օտար երկրում: Ո՞ւր ենք գնում մենք: Ո՞ւր ենք շարժվում, և ո՞րն է լինելու մեր երկրի վերջնակետը:

Ասում են, եթե ուզում ենք փոխել ինչ-որ բան, ապա պետք է սկսենք հենց մեզնից: Միգուցե սա ճի՞շտ է, միգուցե հայի ինքնագիտակցությունից ջնջե՞լ եսասիրությունը, մոլուցքը դեպի իշխանություն: Բոլորը ցանկանում են առաջնորդել: Իսկ ե՞րբ ենք հասկանալու, որ միասնականությունը մեզ կօգնի, կստիպի աշխարհին ուշադրություն դարձնել մեզ վրա:

Անընդհատ հիշում ենք մեր պատմությունը, հարուստ մշակույթը, «Ծովից ծով Հայաստանը»: Իսկ ի՞նչ ունենք մենք հիմա, ի՞նչ ունենք ներկայում, որով ապագա սերունդները կարող են հպարտանալ:

Այս կյանքում ամեն ինչ հարաբերական է, հարաբերական է երջանկությունը, փառքը, իշխանությունը: Այս կյանքը հեքիաթային է թվում նախկինի նկատմամբ: Չունեինք լույս՝ այժմ ունենք, չունեինք ջուր՝ այժմ ունենք, չունեինք հաց՝ այժմ ունենք: Եվ ի՞նչ: Մենք ապրո՞ւմ ենք այն կյանքով, որը լավն է նախկինից: Բայց սա այն չէ, ինչ պետք  է լիներ: Բոլորը մեկնում են, հեռանում՝  երկիրը  թողնելով  անտերունչ, թողնելով բախտի քմահաճույքին: Հասկացեք՝ վաղ թե ուշ, եթե այսպես շարունակվի, կսկսեք իշխել ամայության մեջ, իշխել ավերակների վրա: Երիտասարդ ուժերը հեռանում են : Հեռանում են՝ իրենց նպատակների իրականացումը կապելով այլ երկրների հետ: Իսկ ինչո՞ւ մեզ չեն տալիս հնարավորություն մեր երազանքներին, նպատակներին հասնել մեր երկրում: Տվե՛ք հայ երիտասարդին հնարավորություն, և նա կբացի գիտության այն բոլոր դռները, որոնք մինչ այդ փակ են եղել:

Աշխարհը կբացահայտի այն հային, որին դեռ չի տեսել, չի տեսել դեռ ոչ ոք, ու ես սպասում եմ այն ժամանակին, որը պետք է գա և իր լույսով ցրի Հայաստանի ապագան պարուրած մեգը: