17 » Անդրանիկ Մանեսյան

Սահմանից Սահմանին
Մենք, ինչպես միշտ, գնացել էինք դպրոց: Մեզ ոչինչ չի կարող խանգարել դպրոց գնալ, նույնիսկ սահմանին հնչող կրակոցները:  Ճիշտ է, այդ օրը բացակաները շատ էին:

Մենք նստած էինք դասի, երբ ներս մտավ տնօրենը և հայտնեց մի  ծրագրի մասին, որով մենք` կոթեցիներս, կարող էինք օգնել Լեռնային Ղարաբաղի սահմանամերձ գյուղերին` «Սահմանից Սահմանին»: Մենք սկսեցինք մտածել, թե ինչպես կարող ենք  օգնել նրանց ու որոշեցինք նրանց  համար ուղարկել առաջին բուժօգնության պարագաներ, քաղցրավենիք, չրեղեն և մուրաբաներ, ծխախոտ, տաք հագուստ, գուլպաներ:

Մենք շտապեցինք զանգահարել մեր մյուս ընկերներին, որ  մասնակցեն այս միջոցառմանը: Եվ բոլորս սկսեցինք հավաքել անհրաժեշտ  պարագաներ, որպեսզի ուղարկենք սահման: Ամեն մի երեխա օգնում էր իր կարողության  սահմաներում: Այս ծրագրին մասնակցում էին նաև ուսուցիչները:

Մենք արկղերում դասավորեցինք հավաքվածը: Մենք շատ ուրախ ենք, որ հնարավորություն ստացանք մեր օգնությունն էլ բերել:

Մենք պատրաստ ենք  օգնել  սահմանին կանգնած  մեր  զինվորներին և բնակիչներին: Մենք նույնպես գտնվում ենք  սահմանամերձ  գյուղում ու չենք պատրաստվում լքել մեր գյուղերը: Համոզված ենք, մեր հաստատ որոշումը կարող է ոգեշնչել մեր  զինվորներին և կամավորներին, որպեսզի ամրապնդեն մեր դիրքերը:

Երբ  գրում էի այս նյութը, այդ պահին  լսվեցին ձայներ ու էլի  կրակոցներ, որոնք ուղղված էին դիրքերին:

ԱՍՏՎԱԾ  ՊԱՀԱՊԱՆ ԲՈԼՈՐ  ԶԻՆՎՈՐՆԵՐԻՆ,  ՈՎՔԵՐ ԳՏՆՎՈՒՄ ԵՆ ԴԻՐՔԵՐՈՒՄ:

Մեր ամեն օրը
Երբեք չեմ մոռանա անցյալ տարվա սեպտեմբերի 24-ը: Ես պատրաստվում էի գնալ պարապմունքի. ժամը մոտավորապես 5-ն էր: Հանկարծ սկսվեցին կրակոցները: Մայրիկիս հետ պատսպարվեցինք մորաքրոջս տան ապաստարանում: Տասը րոպե չանցած իմացանք, որ գյուղից երկու զոհ ունենք: Ամբողջ գյուղը միանգամից սկսվեց դատարկվել: Մայրիկս ասաց, որ պատրաստվենք գնալ մորաքրոջս տուն: Այնտեղ ամբողջ օրը խոսում էին կրակոցների մասին: Մայրիկս չէր ուզում, որ մենք լսենք իրենց խոսակցությունը: Ասում էր` երեխեքը կվախենան: Դպրոցը փակել էին: Երբ մենք վերադարձանք գյուղ, ուզում էինք գնալ դպրոց, իմացանք, որ այնտեղ 360 աշակերտից գնացել էին ընդամենը 50 աշակերտ: Դա մեզ համար արդեն սովորական  է դարձել. Կրակոցների պատճառով լարված օրերին դասերը դադարեցվում են:

Ես ուզում եմ, որ մենք ապրենք խաղաղ պայմաններում, այլ ոչ թե թշնամու կրակոցների տակ:

Ինգա Ղազարյան, գ. Բերդավան

Աղբահանությունը աշխարհում տարածված հիմնախնդիրներից է: Ինձ հուզում է շրջապատիս աղտոտվածությունը: Ես չեմ թաքցնում, որ սա նաև իմ սխալներից ամենագլխավորն է. թեև ես բողոքում եմ, բայց ինքս էլ երբեմն աղբ եմ թափում ճանապարհի եզրերին, բնության գրկում: Պատճառներից մեկն այն է, որ աղբամաններ չկան, աղբահանություն չի կատարվում:

Մի անգամ Նոյեմբերյանից վերադառնալիս նկատեցինք մի ցուցանակ, որի վրա գրված էր.  «Բնությունը աղբաման չէ»: Եվ ես այդ ցուցանակներից մի քանի տեղ տեսա ու նաև նկատեցի, որ հենց այդ ցուցանակների տակ էր թափված աղբը: Ինձ թվաց, թե մարդիկ դիտավորյալ են այդպես արել: Այդ օրվանից ես որոշեցի այլևս աղբ չթափել ճանապարհին կամ բնության գրկում, քանի որ հասկանում եմ, որ այդպես աղտոտում եմ իմ շրջակա միջավայրը: Շատ եմ զղջում իմ սխալների համար…

Անդրանիկ Մանեսյան, գ. Կոթի

Պատմությունից գիտենք, որ հայ ազգն իր հավատքը պահպանելու համար  միշտ հալածանքների է ենթարկվել այն ազգերի կողմից, ովքեր ցանկացել են իրենց ենթարկել հայերին և տարածել մահմեդականություն կամ այլ կրոն: Բայց ցավոք, ժամանակի ընթանցքում մենք հեռացել ենք մեր հավատքից: Վառ օրինակ  է իմ հայրենի գյուղը՝ Կողբը: Այնտեղ կան մի քանի եկեղեցիներ, որոնցից մեկը՝ Սբ. Հովհաննեսը գործող է: Այնտեղ՝ ինչպես և մյուս բոլոր եկեղեցիներում ամեն կիրակի և տոն օրերին մատուցվում է Ս.Պատարագ, բայց գյուղից շատ քչերն են  մասնակցում, կամ լինում է նաև, որ ոչ մեկը չի գնում, և ստիպված են լինում Պատարագը չեղարկել: Այս հարցը ինձ շա՜տ – շատ է հուզում, որովհետև չեմ ուզում համագյուղացիներս կորցնեն իրենց հավատքը:

Ես և ընկերներս, օրինակ ծառայելու համար հաճախ ենք այցելում մեր  նորակառույց եկեղեցին, մոմ վառում և աղոթում բոլորի խաղաղ կյանքի և առողջության համար:

Անահիտ Աբովյան, գ. Կողբ

Ես Դավիթն եմ: Ապրում եմ Բաղանիս գյուղում: Ես ուզում եմ դառնալ քանդակագործ: Ես երջանիկ մարդ եմ, որովհետև իմ ծնողները խրախուսում են իմ ընտրած մասնագիտությունը: Ես ընտրել եմ այդ մասնագիտությունը, որովհետև ինձ շատ է դուր գալիս: Ես ցանկանում էի հաճախել քանդակագործության դասընթացի, բայց գյուղում չկա այդպիսի խմբակ: Այդ պատճառով հաճախում եմ հարևան գյուղ: Ցավոք այնտեղ շենքային պայմանները շատ վատն են: Այնտեղի սենյակները խոնավ են և ցուրտ, այդ պատճառով մենք սպասում ենք օրերի տաքանալուն, որպեսզի սկսենք քանդակագործության դասերը:

Ես հիմա քանդակագործության փոխարեն զբաղվում եմ նկարչությամբ: Դպրոցը ավարտելուց հետո որոշել եմ  սովորել Երևանում:

Դավիթ Ավագյան, գ. Բաղանիս

«Դեպի թաքստոց»…
Լուսանկարը՝ Վահան Ազիբեկյանի

Ապաստարանը տխուր բառ է: Դե, թերևս նրանց համար, ովքեր հասկանում են, թե ի՞նչ է ապաստարանը, ե՞րբ է օգտագործվում և ինչի՞ համար:

Ինչպես գիտեք, Կոթին ևս սահմանամերձ գյուղ է: Դեռևս վաղ ժամանակներից բազմիցս ենթարկվել է թշնամու հարձակումներին, ու դեռ հին ժամանակներում մեր պապերն էլ մտածել են այդ հարձակումներից  պաշտպանվելու մասին և կառուցել են բազմաթիվ ապաստարաններ:

Լուսանկարը՝ Անդրանիկ Մանեսյանի

Ապաստարան կառուցվել էր նաև ոչ վաղ անցյալում մեր դպրոցում, դեռևս 1985-1986 թվականներին, որը մինչև օրս էլ գոյություն ունի: Մեր դպրոցում ամեն քայլափոխի  ցուցանակներ են փակցված. «Դեպի թաքստոց»: Կրակոցների ժամանակ մեր դպրոցն էլ է տուժել: Լուսամուտների ու պատերի վրա հետքեր կան, որոնք առաջացել են երեկոյան ժամերի կամ գիշերվա գնդակոծության հետևանքով: Բայց փառք Աստծո, որ երեկոյան ժամերին են եղել կրակոցները, և մենք առիթ չենք ունեցել, և հույս ունեմ, որ չենք էլ ունենա այն օգտագործելու իր բուն նպատակի՝ թշնամու գնդակոծության ժամանակ թաքնվելու համար:

Ուզում եմ, որ այն, ինչպես այժմ, այնպես էլ  հետագայում, ծառայի միայն ու միայն որպես թաքստոց երեխաների պահմտոցի խաղալու ժամանակ: Մենք` բարձր դասարանի տղաներով, վերջերս էլ աշխատանքներ ենք արել ապաստարանում: Բացել ենք օդատար ուղիները, մաքրել ապաստարանի աղբը: Այնուամենայնիվ , ուզում եմ խոսել խնդիրների մասին, որ գոյություն ունեն մեր դպրոցի ապաստարանում. խոնավություն, լույսի և անհրաժեշտ գույքի բացակայություն:

Լուսանկարը՝ Վահան Ազիբեկյանի

Ուզում եմ բոլորին ասել,  որ երեխաները ցանկանում են խաղալ վերանորոգված ապաստարանում: Միայն խաղալ և ոչ թաքնվել գնդակոծությունից: