17 » Մարիամ Հովհաննիսյան

Դոլարը
Լուսանկարը՝ Մարիամ Հովհաննիսյանի

-Հերիք է տանջեք այդ խեղճին:

Սա ասում եմ ամեն անգամ, երբ տեսնում եմ, թե ինչպես են տանջում Դոլարին: Դոլարը մեր բակի շունն է: Նա շատ մարդասեր շուն է. երբեք որևէ մեկին չի վնասում: Ես շատ եմ սիրում նրան: Ինձ միայն նրա անունը դուր չի գալիս: Կարծում եմ` այն այդքան էլ չի համապատասխանում: Շատերը նրան այլ կերպ են անվանում` Ռուբլի: Իսկ ես նրան Դոնար եմ ասում, քանի որ աղջիկ է: Բակում ապրող բնակիչներին ճանաչում է: Սակայն բոլոր մեծահասակները նրան չեն սիրում:

Հիշում եմ, մի անգամ նա վազում էր մի տարեց կնոջ հետևից, քանի որ կինը հագել էր երկար կիսաշրջազգեստ,  և Դոլարը պարզապես ուզում էր  խաղալ  զգեստի փեշերի հետ: Տարեց կինը մեղադրեց երեխաներին` ասելով, թե հենց նրանք են այնպես արել, որ շունը ընկնի իր հետևից:

Նա շատ աշխույժ է, վազվզում է բոլոր մեքենաների և կատուների հետևից: Ուտելու բան գրեթե չունի: Նրան ճանաչողներն են կերակրում իրեն: Դոլարին շատերն են սիրում, բայց սիրելով հանդերձ, շատ են չարչարում. երեխաները նրան ոտքով են սիրում կամ անընդհատ վազացնում են. ինչ որ բան են գլորում, որ նա վազի:

Դոլարը զգայուն կենդանի է: Սիրում է երբ իրեն շոյում են և դա ցույց է տալիս իր պոչը շարժելով: Նա միշտ էլ կմնա մեր սիրելի շունը:

Նորից այս կատուն
-Մյաու, մյաու:

Նորից այս կատուն:

-Մարիամ, դուռը բաց, Ցուկին եկել ա:

Եվ ես պետք է շտապեմ դուռը բացելու: Շատերիդ մոտ հարց կառաջանա, թե Ցուկին ով է: Ցուկին մեր տան կատուն է, իսկ թե ինչու Ցուկի, ապա ասեմ, որ նա կրում է Facebook սոցիալական ցանցի հիմնադրի` Մարկ Ցուկերբերգի անունը:

Ես շատ անգամ նրան անվանում եմ ծերուկ, քանի որ ունի շատ երկար բեղիկներ, չնայած որ դեռ ընդամենը մեկ տարեկան է: Նա շատ հասկացող կենդանի է, և ինձ հաճախ թվում է, թե իր մեջ մարդ է ապրում: Երբ մայրս աշխատանքից տուն է վերադառնում, Ցուկին նրան դիմավորում է: Մռմռում է և նետվում  մայրիկիս գիրկը: Նա շատ զգայուն կենդանի է: Զգում է, թե իրեն ով է սիրում և ով չի սիրում: Ցուկին ունի նաև փիսիկ ընկերուհի՝ անունը՝ Յակի. դրվել է ի պատիվ Ցուկիի, որպեսզի համընկնի նրա անվան հետ (Յակի-Ցուկի):Նրանք միշտ միասին են և միշտ պաշտպանում են իրար:

Ցուկին մեծ սեր է վայելում մեր ընտանիքում: Բոլորս էլ սիրում ենք նրան, բայց բոլորիցս շատ նրան սիրում է քույրս` Հռիփսիմեն: Նա ամեն կերպ դիմում է Ցուկիին՝ սերս, միակս, անկրկնելիս, իմ կյանքի իմաստ և այլն, սակայն Ցուկին  բացի մայրիկից ուրիշ ոչ մեկին չի սիրում, իսկ քրոջս սերը մնում է անպատասխան:

Քույրս այնքան է սիրում Ցուկիին, որ նույնիսկ նրա ծննդյան տարեդարձին տորթ էր գնել: Ամանորին էլ նվեր էր գնել Ձմեռ պապիկի գլխարկ, որը միայն մեկ անգամ հայտնվեց նրա գլխին, երբ քնած էր: Միակ բանը, որ նա ընդունում է քրոջս նվերներից, կատվի կերն է:

Հիմա էլ, երբ ես գրում եմ այս նյութը, Ցուկին մլավում է դռան ետևում: Երևի ձեզ հրաժեշտ տամ,  շտապեմ նրան դիմավորելու:

Ինչո՞ւ հենց հիմա
Լուսանկարը՝ Սիանա Զալալյանի

Սովորականի պես ընկերուհուս հետ դուրս էի եկել զբոսանքի: Հանկարծ բարձր տրամադրությամբ եկավ մեր բակի երեխաներից մեկը՝ Էդմոնը, և ասաց.

-Լիլիթ, գիտե՞ս, ձեր տան ցանկապատը քանդելու են:

Ես և ընկերուհիս ուշադրություն չդարձնելով գնացինք, քանի որ դա առաջին անգամը չէր, որ նա ստում էր: Քայլում էինք, և նա նորից եկավ ու ասաց.

-Լիլիթ, քանդելու են, քանդելու են:

Մենք շրջվեցինք դեպի Էդմոնը և հարցրեցինք պատճառը: Նա էլ մեծ ոգևորությամբ պատմեց բակում տեղի ունեցածը: Ասաց, որ մարդիկ էին եկել ու ասում էին, թե քանդելու են ձեր և Աննա տոտայի ցանկապատը` խաղահրապարակ կառուցելու համար:

Հարց առաջացավ, եթե խաղահրապարակ են կառուցում, ինչո՞ւ են քանդում ցանկապատը: Նա էլ ասաց, որ տարածքը պետք է մի քիչ ընդարձակվի, այդ պատճառով էլ քանդելու են: Կարծեցինք, թե նորից ստում է և ցույց տվեցինք, թե հավատում ենք, որպեսզի հանգիստ թողնի: Շարունակեցինք մեր ճանապարհը:  Հաջորդ օրը նկատեցի, որ Աննա մորաքրոջ ցանկապատը հանել են, իսկ արդեն հաջորդ օրը սկսեցին բակը քանդել: Եվ մենք արդեն սկսեցինք հավատալ Էդմոնին: Բակի բնակիչները դժգոհ էին, բացի երեխաներից: Մեծահասակները մտածում էին, որ դա այնքան էլ լավ չի, քանի որ ամբողջ օրը խաղացող երեխաների բղավոցներ են լսվելու:

Մի անգամ էլ, երբ քաղաքապետը եկել էր, բնակիչներից մեկը մոտեցավ նրան: Մեզ թվաց, որ նա բողոքելու է, սակայն այդպես չեղավ: Նա բոլորովին այլ խնդրի մասին էր խոսում:  Շինարարությունը սկսել են, մոտ չորս շաբաթ առաջ, սակայն այն դադարեցվել է եղանակների փոփոխության պատճառով: Հավանաբար շինարարությունը կշարունակվի գարնանը: Մեզ մտահոգում է այն, որ բակը ավերված է, և փոքր երեխաները չհասկանալով, գնում-ընկնում են այդ փոսերի մեջ:

Ես շատ ուրախ եմ, որ վերջապես մի փոփոխություն կլինի մեր բակում, բայց ավելի լավ կլիներ, որ կառուցվեր գարնանը, որպեսզի հիմա ստիպված չլինենք ջրափոսերի միջով քայլել:

Լուսանկարը՝ Մարիամ Հովհաննիսյանի

Լուսանկարը՝ Մարիամ Հովհաննիսյանի

Հիշում եմ, թե ինչպես քեռուս գլխին վերևից մի մեծ քար ընկավ
Բազմաթիվ չարչարանքների ու տանջանքների միջով անցած 65-ամյա Նինա Խաչատուրյանը, հիշելով իր անցյալի մասին, տխրում է: Նրա պատմածները վերաբերում են 80-ականների վերջին, երբ Բաքվում ադրբեջանցիները բռնի ուժով հայերին դուրս էին հանում իրենց տներից: Տիկին Նինան պատմում է. «Մենք, որ Բաքվից փախանք, մայրիկիս իմ երեխաներին և եղբորս երեխաներին մի թալինցի «շաֆյոռ» տարավ Թալին: Երեք ամիս մնացել ենք այդտեղ: Ռուսական դպրոց չլինելու պատճառով հետո ման ենք եկել  Արարատում, ռուսական դպրոց ենք գտել ու տեղափոխվել Արարատ գյուղ, արդեն այստեղ ապրեցինք երկու տարի: Արարատ գյուղում ապրելիս  մենք տուն ստացանք Զոդում և հիմա ապրում ենք այստեղ: Այն ժամանակ, երբ բնակվում էինք Բաքվում, ամուսինս աշխատում էր վարսահարդար, իսկ ես մինչև ամուսնանալս աշխատում էի նավթային մեքենաշինական ինստիտուտում,  երեխաներիս ծնվելուց հետո չեմ աշխատել»:

Իսկ Բաքվից տեղահանման մասին պատմելիս ասում է. «Մենք նույնիսկ չենք լսել դրա մասին,  ինքներս ենք ականատես եղել այդ ամենին: Ադրբեջանցիները մարդկանց դաժանաբար սպանում էին: Հիշում եմ, թե ինչպես իմ քեռու գլխին վերևից մի մեծ քար գցեցին կամ ինչպես իմ խնամու տղան հասցրեց տաքսիով փախչել: Այդ ամենից հետո ինձ համար շատ դժվար եղավ նորից նոր կյանք սկսել: Կարդացողը կարող է հավատալ, կարող է՝ և ոչ»:

Բոլոր հարցերիս պատասխանելուց հետո նա ընկավ հիշողությունների գիրկը: Չցանկացա շարունակել իմ հարցերը, քանի որ տիկին Նինային ցավ էինք պատճառում:

Զոդի փոշին
Լուսանկարը՝ Լիլիթ Կարապետյանի

Ես  ապրում եմ Զոդի  բանավանում: Մի փոքրիկ տարածք, որտեղ կա երկու գործարան: Դրանք իրենց վատ ազդեցությունն են թողնում մթնոլորտի եւ շրջակա  միջավայրի վրա: Ինձ հանգիստ չի տալիս այն միտքը, թե ինչպես կարելի է օրը մի քանի անգամ հագուստ փոխել, կամ տան փոշիները մի քանի անգամ սրբել: Միջավայրին վնասակար այդ օդը վատ է անդրադառնում նաեւ երեխաների վրա, եւ պատահական չէ, որ այստեղ  ապրող մարդիկ հիվանդանում են թոքային եւ սրտային հիվանդություններով:

Իմ նշած գործարանները՝ Ոսկու կորզման ֆաբրիկան  եւ «Արարատ ցեմենտ»-ն են: Կարծում եմ, որ վերջինում պետք է տեղադրվեն փոշին կլանող սարքեր, որոնց բացակայության պատճառը երևի թե գումար  խնայելն է:

Գուցե խնդիրը այդքան մտահոգող  չլիներ, եթե տարածքը կանաչապատ լիներ: Մենք՝ Արարատ քաղաքի ապագա երիտասարդներս, պետք է  խնամքով եւ հոգատարությամբ վերաբերենք մեր բնակավայրի նկատմամբ, շատ կանաչ այստեղ աճեցնենք,  եւ թույլ չտանք, որ գործարանները վնասեն շրջակա միջավայրը և մեզ: