Նախագծի մասին

17.am-ը «Մանանա» մանկապատանեկան կրթամշակութային կենտրոնի նախագիծն է, որը կյանքի է կոչվել ՄԱԿ-ի Ժողովրդավարության հիմնադրամի աջակցությամբ իրականացվող «Հայաստանի պատանի թղթակիցների ցանցի ստեղծում» ծրագրի շրջանակներում:

Ներկայումս ցանցի գործունեությունն ու ընդլայնումը իրականացվում է Եվրամիության ֆինանսական աջակցությամբ` «Երիտասարդների արտահայտման ազատության խթանումը քաղաքացիական լրագրության միջոցով» ծրագրի շրջանակներում:

Կայքում տեղ գտած նյութերը արտահայտում են հեղինակների տեսակետները:  Նյութերի բովանդակության համար պատասխանատվություն է կրում բացառապես «Մանանա» կենտրոնը, և դրանք չեն կարող դիտարկվել որպես Եվրոպական միության, ՄԱԿ-ի կամ այլ հովանավորների դիրքորոշման արտահայտում:

Պատանի թղթակիցների ցանցը միավորում է 14-ից 25 տարեկան հարյուրավոր պատանիների ու երիտասարդների Հայաստանի բոլոր մարզերից, իսկ կայքում ներկայացվում են նրանց պատրաստած հոդվածները, լուսանկարները, ֆիլմերն ու տեսանյութերը իրենց հուզող ամենատարբեր թեմաների մասին:

Պատանի թղթակիցների ցանցը և կայքը բաց են նշված տարիքի բոլոր երիտասարդների համար, այնպես որ ցանկության դեպքում դու էլ կարող ես դառնալ մեր ցանցի անդամ և հրապարակել քո նյութերը այստեղ: Ուղղակի գրիր մեզ:

 

Եվրոպական միություն