Հայաստան, XXI դար խորագրի արխիվներ

Sabina Davtyan

Տավուշ, դու մենակ չես

Լինելով պատմաբան և առաջին հերթին հայ, պարտքս եմ համարում անդրադառնալ այն վիճակին, ինչ հիմա կատարվում է մեր երկրում: Տավուշը մի վայր է, որտեղ յուրաքանչյուրը կարող է գտնել ինչ-որ յուրահատուկ բան և զգալ իրեն այդ գեղեցիկ մարզի մի մասը… Տավուշը պատմական մարզ է Հայաստանի հյուսիսարևելյան մասում, որը սահմանակից է Ադրբեջանին և գտնվում է լեռնաշղթաների և կանաչ հովիտների միջև։ Այս տարածաշրջանը հարուստ է բնական գեղեցկությամբ և մշակութային ժառանգությամբ, ինչը այն դարձնում է եզակի և նշանակալի երկրի համար: Տավուշը հայտնի է իր գեղատեսիլ բնապատկերներով՝ ներառյալ անտառները, գետերը և լճերը։ Պարզ և Գոշ լիճը տեղական տեսարժան վայրերից են, որոնք գրավում են զբոսաշրջիկներին: Կանաչ հովիտներն ու լեռնային լանդշաֆտները ստեղծում են հարմարավետության և հանգստության մթնոլորտ: Տարածաշրջանն ունի հարուստ մշակութային ժառանգություն, այդ թվում՝ պատմական հուշարձաններ և տաճարներ։ Հաղարծին և Գոշավանք վանքերը նշանավոր տեսարժան վայրեր են, որոնք վկայում են տարածաշրջանի դարավոր պատմության և ճարտարապետության մասին: Տավուշը մարտահրավերների առաջ է կանգնած՝ կապված Ադրբեջանի հետ սահմանային դիրքի հետ: Կատարենք պատմական ակնկարկ կամ համեմատություն, ոնց ճիշտ եք գտնում:

Գարեգին Նժդեհը, նույն ինքը՝ Գարեգին Տեր-Արթունյանը, հայ ռազմական և քաղաքական գործիչ էր, ով նշանակալի դեր է ունեցել Հայաստանի պատմության մեջ, հատկապես Սյունիքի մարզում իր գործունեության հետ կապված։ Նա հայտնի է 20-րդ դարասկզբի Սյունիքում և այլ մարզերում հայկական շահերի պաշտպանությամբ: Նա կարողացավ իր վրա վերցնել ամբողջ Հայաստանի պաշտպանությունը, որի հիմքը Սյունիքն էր: Նա կազմակերպել և ղեկավարել է շրջանի հայ բնակչությանը պաշտպանող ռազմական ջոկատներ, իր ռազմական գործողություններով և կազմակերպչական հմտություններով ամրապնդեց հայկական ներկայությունը Սյունիքում և այլ վիճելի շրջաններում, ինչը օգնեց պահպանել վերահսկողությունը Հայաստանի համար նշանակալի տարածքների վրա: Ու ես հիմա չեմ պատրաստվում ընդունել այն փաստը, որ նույնը Տավուշում անել հնարավոր չէ: Տավուշը Հայաստանի պատմության մեջ կարևոր դեր է խաղում որպես ռազմավարական կարևոր տարածաշրջան։ Այս շրջանի պաշտպանությունն ու հզորացումը նախկինում հայ տիրակալների և զորավարների համար կարևոր խնդիր էր։ Տարածաշրջանի զարգացման հեռանկարները կախված են անվտանգության և ենթակառուցվածքների բարելավումից, ինչպես նաև պետության և միջազգային կազմակերպությունների կողմից ներդրումներ և աջակցություն ներգրավելուց: Զբոսաշրջության զարգացումը կարող է կարևոր դեր խաղալ, ինչը կարող է նպաստել տնտեսական աճին և աշխատատեղերի ստեղծմանը։ Տավուշը եզակի տարածաշրջան է, որտեղ խաչվում են պատմությունը, մշակույթն ու բնությունը։ Իսկ ի՞նչ է պետք կործանման չգնալու ու Տավուշը չկորցնելու համար: Պետք է լինել հայրենիքի հետ, հայրենիքի կողքին: Տավուշը կարող է և պետք է զարգանա… Եվ ինչպես ասում էր Ուինսթոն Չերչիլը՝ «Երբեք մի հանձնվեք, երբեք մի զիջեք, երբեք և ոչ մի բանում, մի զիջեք ոչ մեծ, ոչ փոքր, ոչ ահռելի, ոչ աննշան հարցերում: Մի զիջեք ոչ մի բանի առաջ՝ բացառությամբ ձեր պատվի և առողջ դատողության»:

Մեզ հանում են մեր երկրից…

Ես կյանքումս առաջին անգամ հասկանում էի, որ կյանքը ինձնից վերջնականապես խլում է այն, ինչ սիրում եմ…

Ես կյանքումս առաջին անգամ էի հասկանում, որ կորցնելու եմ տունս, ու, որ տանս հետ մանկությունս եմ թողնելու ու գնամ, տանս պատերի ներսում հին օրերի ջերմությունն եմ թողնելու ու գնամ…

Ես կյանքումս առաջին անգամ էի զգում, բայց երանի չզգայի…

Ամբողջ գիշեր գյուղ` Նորավանը, կարծես մեռած լիներ, հանգել էին բոլոր լույսերը, լռել էին բոլոր ձայները, ու մթության մեջ կրակոցների ձայներն էին աղաղակում։ Ու քաջ գիտակցում էի, որ կրակոցների աղմուկի ներքո զոհերն էին ավելանում, տղերքը ընկնում էին կրակոցի անիծյալ ձայնի հետ միասին։

Մեզ հանում են մեր երկրից…

Քիչ-քիչ պակասեցնում են մեր երկիրը…

Լուսանկարը՝ Միլենա Խաչիկյանի

Քառորդդարյա անկախություն

Սեպտեմբերի 21-ին Հայաստանի անկախության 25-ամյակի արարողություններին, մեր պատանի թղթակիցները նկարահանել և արձանագրել են, թե ինչ էր կատարվում այդ օրը Հայաստանի տարբեր վայրերում` Երևանում, Արմավիրում, Վայոց ձորում, Կոտայքում, Արագածոտնում, Լոռիում, Սյունիքում և մյուս մարզերում: Փաստավավերագրական այս ֆիլմը դիտելով, դուք էլ ձեզ հարց տվեք` ի՞նչ է անկախությունը ձեզ համար: