Նախագծի մասին

17.am-ը Հայաստանի պատանի թղթակիցների ցանցի պաշտոնական կայքն է: Պատանի թղթակիցների ցանցը միավորում է 14-ից 24 տարեկան հարյուրավոր պատանիների ու երիտասարդների Հայաստանի բոլոր մարզերից և Երևանից (այժմ նաև Արցախից ու Սփյուռքից), իսկ կայքում ներկայացվում են նրանց պատրաստած հոդվածները, լուսանկարները, ֆիլմերն ու տեսանյութերը իրենց հուզող ամենատարբեր թեմաների վերաբերյալ:

Այստեղ դուք կգտնեք երիտասարդների կարծիքն ու խոհերը իրենց ու շրջապատող իրականության մասին, կտեսնեք մեր գյուղերի ու քաղաքների կյանքը «ներսի» հայացքով, կծանոթանաք սովորական մարդկանց, նրանց հոգսերն ու ուրախությունները ներկայացնող պատմությունների:

Հայաստանի պատանի թղթակիցների ցանցը ստեղծվել է «Մանանա» մանկապատանեկան կրթամշակութային կենտրոնի կողմից` ՄԱԿ-ի Ժողովրդավարության հիմնադրամի և Եվրոպական Միության ֆինանսական աջակցությամբ:

Կայքում տեղ գտած նյութերը արտահայտում են հեղինակների տեսակետները:

Նյութերի բովանդակության համար պատասխանատվություն է կրում բացառապես «Մանանա» կենտրոնը, և դրանք չեն կարող դիտարկվել որպես ՄԱԿ-ի, Եվրոպական միության կամ այլ հովանավորների դիրքորոշման արտահայտում:

Կայքում զետեղված նյութերի կամ դրանց հատվածների արտատպման դեպքում հղումը կայքին պարտադիր է:

Պատանի թղթակիցների ցանցը և կայքը բաց են նշված տարիքի բոլոր երիտասարդների համար, այնպես որ ցանկության դեպքում դու էլ կարող ես դառնալ մեր ցանցի անդամ և հրապարակել քո նյութերը այստեղ:

Ուղղակի գրիր մեզ: