Մի քանի օր առաջ համացանցում մի աղջիկ գրեց ինձ: Ես նրան չճանաչեցի: Ապա նա ինձ ասաց.
-Ես Նաստյան եմ, քո հարսիկը:
Այս խոսքերը կարդալով հիշեցի եղբորս արկածները:
Այն ժամանակ մենք ընտանիքով ապրում էինք Ռուսաստանում: Մենք մանկապարտեզի արձակուրդներին ցանկանում էինք գալ Հայաստան և, գնալով մանկապարտեզ, բոլորին ասացինք, որ գնում ենք Հայաստան: Եղբայրս վերջին օրերին տխուր էր և ասում էր, որ չի ուզում ընկերներին թողնել ու գնալ Հայաստան:
Մի օր մեր տուն զանգ եկավ: Մայրս վերցրեց լսափողը, լսեց և ծիծաղելով ասաց` անպայման կասեմ, չէ, մի անհանգստացեք: Ամեն ինչ լավ կլինի: Երբ նա անջատեց հեռախոսը, հարցրեցի, թե ինչ էր եղել: Նա պատասխանեց.
-Էս ախպերդ գնացել ա մանկապարտեզ, Նաստյային ասե լա.«Նաստյա, ինչ իրեր ունես` հավաքի: Գալիս ես ինձ հետ Հայաստան: Մամայիդ էլ ասում ես, որ Վովայի հետ ես գնում»… Ու հիմա Նաստյան գնացել ա տուն ու շոր ա հավաքում, ասում ա. «Ես գնում եմ Հայաստան Վովայի հետ>>:
Մենք սկսեցինք համոզել եղբորս, որ Նաստյային ասի, որ չգա…
Ի վերջո, նրանք հասկացան և իրար հրաժեշտ տվեցին: Նաստյան եղբորս նվիրեց մի թևնոց, իսկ մյուսը պահեց իր մոտ…