Ես ապրում եմ Զոդի բանավանում: Մի փոքրիկ տարածք, որտեղ կա երկու գործարան: Դրանք իրենց վատ ազդեցությունն են թողնում մթնոլորտի եւ շրջակա միջավայրի վրա: Ինձ հանգիստ չի տալիս այն միտքը, թե ինչպես կարելի է օրը մի քանի անգամ հագուստ փոխել, կամ տան փոշիները մի քանի անգամ սրբել: Միջավայրին վնասակար այդ օդը վատ է անդրադառնում նաեւ երեխաների վրա, եւ պատահական չէ, որ այստեղ ապրող մարդիկ հիվանդանում են թոքային եւ սրտային հիվանդություններով:
Իմ նշած գործարանները՝ Ոսկու կորզման ֆաբրիկան եւ «Արարատ ցեմենտ»-ն են: Կարծում եմ, որ վերջինում պետք է տեղադրվեն փոշին կլանող սարքեր, որոնց բացակայության պատճառը երևի թե գումար խնայելն է:
Գուցե խնդիրը այդքան մտահոգող չլիներ, եթե տարածքը կանաչապատ լիներ: Մենք՝ Արարատ քաղաքի ապագա երիտասարդներս, պետք է խնամքով եւ հոգատարությամբ վերաբերենք մեր բնակավայրի նկատմամբ, շատ կանաչ այստեղ աճեցնենք, եւ թույլ չտանք, որ գործարանները վնասեն շրջակա միջավայրը և մեզ: