Առավոտ էր… Հյուրատան լուսապայծառ ու չքնած առավոտներից մեկը։
Օրը սկսվեց առավոտյան 6։00-ից, որովհետև չէր էլ ավարտվել։ Դեպի Խոր Վիրապ և Բյուրականի աստղադիտարան այցերից ու գերհագեցած օրվանից հետո մասնակիցների մի մասը քնեց, մյուս մասը զբաղվեց միջմշակութային հաղորդակցության զարգացման գիշերային բուռն ծրագրերով։ Զարգացրինք։
Տասներորդ օրը տեղի ունեցան օրակարգային որոշ փոփոխություններ։ Դեպի Գեղարդ ճամփորդությունը հետաձգվեց՝ ճանապարհների փակ լինելու պատճառով: Ինչպես գիտեք, դեպի Գեղարդ տանող ճանապարհի մի հատվածում տեղի է ունեցել քարաթափում, և տարվում են պայթեցման աշխատանքներ, հետևաբար օրվա պլանավորումն ազատ էր։ Մասնակիցները «Մանանա» կենտրոնում պետք է լինեին 13։00-ին՝ նախկին 10։00-ի փոխարեն։ Մինչև այդ ժամանակը պետք է օգտագործվեր խմբային նախագծերի աշխատանքների համար։ Մենք ազատ էինք ընտրելու աշխատանքների իրականացման վայրն ու ֆորմատը։
Կեսօրից հետո ազատ ժամանակ հատկացվեց: Անհրաժեշտ էր տեղում մտածել ժամանակի ճիշտ կառավարման մասին։ Մի քանիսը ընտրեց այն անցկացնելու մշակութային, մնացածը՝ աշխատանքային ֆորմատը։
Այսպես՝ առաջին խումբը ուղևորվեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և Ցեղասպանության թանգարան։ Բելգիացի մասնակիցների հետաքրքրությունն ու ավելի մանրամասն թեմային ծանոթանալու ցանկությունը նկատելի էր։ Թանգարանում նրանց ներկայացվեց ցեղասպանության պատմությունը, պատճառը, պատմական հետևանքները։ Բելգիացի մասնակիցները տպավորված էին։ Անգամ հնչեցին մտահոգություններ, որ իրենք պատմությանը քիչ ծանոթ են, ինչն, ըստ իրենց, վատ է։
Հուշահամալիր այցից հետո մասնակիցները բացահայտեցին երեկոյան Երևանի իրենց համար դեռևս անհայտ կողմերը։
19։00-ին բոլորս «Մանանայում» էինք, որտեղից պետք է ուղևորվեինք ճաշի։
Մատուցողը Մորանին.
- Կարող եք սպասել ջրի համար։ Կթարգմանե՞ք իր համար։
Ես.
- Հա, իհարկե: Մորան, նա ասում էր, որ պետք է սպասես ջրի համար։
Իմ վստահությունն, իհարկե, բավական էր, որ Մորանը, համարյա հայերեն հասկանար, բայց լեզվական փոքրիկ խնդիրները թույլ չտվեցին։
- Բարի գիշեր, երեխեք։ Redouan, it means “good night, guys”
- Okay, I got it. Բարի գիշեր:
Մարիամ Պապոյան
***
Ներկայացնում ենք մեր մասնակիցներին
Հարցազրույց Սուրեն Կարապետյանի հետ
-Ինչո՞ւ որոշեցիր մասնակցել ծրագրին:
-Առաջին հերթին ցանկացա մասնակցել ծրագրին, քանի որ «Մանանայի» մեկ այլ ծրագրով պետք է գնամ Բելգիա, այդ իսկ պատճառով ուզեցի շփվել բելգիացիների հետ, ծանոթանալ իրենց մշակույթին: Երկրորդը, որ անգլերենով հաղորդակցվելու փորձառությունս մեծացնեմ, որպեսզի Բելգիայում խոսելիս չկաշկանդվեմ: Բացի այդ ես միշտ էլ մեծ ոգևորությամբ եմ մասնակցում «Մանանայի» ծրագրերին, որովհետև դրանք աչքի են ընկնում ստեղծարարությամբ. Ինչ ծրագիր էլ լինի, անպայման կիրառում ենք մեր «մասնագիտական» կարողությունները՝ գրում ենք, լուսանկարում, նկարահանում: Ես օրինակ, այս ծրագրի ընթացքում նկարահանում եմ ծրագրի ողջ ընթացքը, որպեսզի պատրաստեմ աշխատանքային մեր ֆիլմը: Կարելի է ասել՝ ես իսկապես աշխարհին նայում եմ օբյեկտիվի միջից:
-Ի՞նչ սպասելիքներ ունեիր, և արդյո՞ք դրանք իրականացան:
-Սպասելիքներ ունեի ծանոթանալու իրենց մշակույթին և, ինչպես ասացի, իրականացել է: Արդեն գիտեք, որ մեր բելգիացի մեր մյուս ընկերը՝ Ռեդուանը, արմատներով Մարոկոյից է, ծանոթացնում է նաև արաբական մշակույթին:
Ես միշտ նմանատիպ ծրագրերի ժամանակ աշխատանքային ֆոտոներ եմ անում, այս անգամ նաև ֆիլմը: Հենց այդ անկնկալիքներն ունեի, որոնք իրականացան:
-Արդյոք հասցրե՞լ ես շփվել բոլոր բելգիացի մասնակիցների հետ:
-Այո, արդեն հասցրել եմ ընկերանալ բոլոր բելգիացի մասնակիցների հետ, սակայն ամենաշատը մտերմացել եմ Ռեդուանի հետ, որովհետև ինքը կարծես հոգով հայ լինի, ցանկանում է գալ և Հայաստանում ապրել, ուստի նաև հայերեն է սովորում:
-Կշարունակվի՞ հետագայում բելգիացի ընկերների հետ շփումը:
-Ինձ թվում է միանշանակ կշարունակվի, որովհետև բոլոր բելգիացիները շատ հյուրընկալ են. օրինակ Ռոուինը և Ռեդուանը ինձ միշտ ասում են, որ երբ ես գնամ Բելգիա, զանգահարեմ իրենց, մենք անպայման կտեսնվենք, կամ եթե ինչ-որ խնդիր ունենամ, այնտեղ անմիջապես իրենց ասեմ, և նրանք ամեն բանով կօգնեն ինձ: Եվ ես կարծում եմ, որ երբ ծրագիրը ավարտվի, մենք կմնանք իսկական ընկերներ:
-Նոր բան սովորե՞լ ես, որը կարող է հետագայում օգտակար լինել:
-Այո, ես սովորեցի հարցազրույց վարել, և դասընթացները շատ օգնեցին: Օրինակ, առաջին հարցազրույցը արել եմ բելգիացու հետ, և դա իմ առաջին օտար լեզվով կատարած հարցազրույցն էր:
-Ի՞նչ դժվարություններ էին առաջանում բելգիացիների հետ շփման ժամանակ:
-Նախ առաջին օրը, երբ եկա, և Ռեդուանը հայերենով բարևեց, միանգամից մտերմացանք և իր հետ խնդիր չկար: Իսկ հիմնական խնդիրը կարծում եմ, որ անգլերեն շփման ժամանակ էր: Առաջին օրերի ընթացքում բոլորս փակ էինք, քանի որ ամաչում էինք, իրենք՝ նույնպես, որովհետև անգլերենը Բելգիայում առաջին կամ երկրորդ լեզու չէ, բայց արդեն երկու օրվա մեջ մտերմացանք, առանց կաշկանդվելու շփվում ենք, կես բառից հասկանում ենք իրար:
-Կարո՞ղ ես հիշել ամենատարօրինակ պատմությունը այս օրերի ընթացքում:
-Ամենատարօրինակ պատմությունը պատմություն պատմելն էր: Երեկոյան հյուրատանը Ռեդուանի հետ նստած էինք դրսում: Ոչ ոք ձայն չէր հանում, և Ռեդուանը անսպասելի հարցրեց. «Իսկ դուք քնո՞ւմ եք շենքի տանիքին»: Զարմացա, թե ինչպես կարելի է տանիքին քնել, իսկ նա շարունակեց պատմել, որ Մարոկոյում դա նորմալ է, երբ գիշերը շոգ է լինում, նրանք ընտանիքով բարձրանում էին կտուր, քնում աստղերի տակ: Մենք կատակելով ասացինք, որ դա շատ ռոմանտիկ է:
Իսկ մյուս տարօրինակ պատմությունը դարձյալ Ռեդուանից եմ լսել: Մենք լսել ենք, որ մուսուլմաններն ունենում են շատ կանայք, բայց առաջին անգամ հնարավորություն ունեինք Ռեդուանից հարցնելու դրա մասին: Եվ պարզվեց, որ Ռեդուանի պապիկը ունի չորս կին, Ռեդուանը առաջին կնոջ թոռն է, ընդհանուր հաշվեցինք, պապն ունի 46 թոռ:
Հարցազրույցը վարեց՝ Զառա Թորոսյանը
***
Tell me interesting story during the program
I am going to tell a story from when we were at the host family. We arrived at the village and were welcomed with a big meal. It was super delicious. After lunch we went on a walk to see the village were we would be staying at for the next couple of days. After our walk we came back to our host family’s and had dinner. When we finished our dinner, we talked for hours with our host family and then got ready for bed. I was staying in the same room as Valentina, Anna and Oriane. We all sat on the same bed and stared talking about love. Just love and nothing else. It was so interesting to hear how different love works in Armenia compared to Belgium. The way Anna and Valentina were talking about love was so cute and so adorable. It was a really pleasant night and we got way closer after it.
***
Մի պատմություն Վալերիայից
Ես պատրաստվում եմ պատմել պատմություն, երբ մենք հյուրընկալ ընտանիքում էինք։ Մենք հասանք գյուղ, և մեզ դիմավորեցին ճաշի սեղանի շուրջ։ Այն արտակարգ համեղ էր։ Ճաշից հետո մենք գնացինք զբոսնելու և տեսնելու գյուղը, որտեղ մնալու էինք հաջորդ երկու օրերը։ Զբոսանքից հետո մենք վերադարձանք հյուրընկալ ընտանիք և ընթրեցինք։ Երբ մենք վերջացրինք ընթրիքը, մի քանի ժամ զրուցեցինք մեր հյուրընկալ ընտանիքի հետ, ապա գնացինք քնելու։
Ես մնալու էի նույն սենյակում Վալենտինայի, Աննայի և Օրիենի հետ։ Մենք նստեցինք նույն մահճակալի վրա և սկսեցինք խոսել սիրո մասին։ Միայն սեր, և ուրիշ ոչինչ։ Շատ հետաքրքիր էր լսել, թե ինչպես է սերը տարբերվում Հայաստանում՝ համեմատելով Բելգիայի հետ։ Այդ ժամանակ Աննան ու Վալենտինան խոսում էին սիրո մասին շատ սիրուն ու զմայլելի։ Շատ հաճելի գիշերվանից հետո մենք մտերմացանք միմյանց հետ։
Վալենտինա Չիլինգարյան