-Ընկեր Աստղիկ, մոռացել եմ գլխարկս:
-Ընկեր Աստղիկ, իմ կողքին նստիր:
-Ընկեր Աստղիկ, ինձ էլ դրանից կնկարե՞ս:
-Ընկեր Աստղիկ, կլինի՞ պահմտոցի խախանք…
Արդեն մեկ շաբաթ է` մեր դպրոցում գործում է ճամբար 1-4-րդ դասարանի երեխաների համար: Ջոկատավարները ես և իմ դասընկերներն ենք: Երեխաներն իրենց շատ լավ են զգում ճամբարում: Առավոտյան տարբեր խաղեր ենք խաղում: Ժամը 12-ին երեխաները լվանում են ձեռքերը և գնում բուֆետ նախաճաշելու:
Նրանց հետ շատ հետաքրքիր է: Միասին նկարում ենք, երգում, հեքիաթներ կարդում:
Սկզբում մտածում էի, թե դժվար կլինի երեխաների հետ, ճիշտն ասած, մինչ այդ երեխաների հետ չէի կարողանում շփվել. միշտ կռվում էինք, բայց հիմա սկսել եմ սիրել նրանց, հասկանալ: Հիմա վաղ առավոտյան ես անհամբեր շտապում եմ ճամբար, որովհետև նրանք սպասում են ինձ: Սա ինձ համար էլ շատ կարևոր ժամանակ է, քանի որ հասկացա, որ երեխաներից շատ բան կարելի է սովորել: Իսկ ամենակարևորը դասը, իմ կարծիքով, այն է, որ երբ քեզ սիրում ու վստահում են, դու դառնում ես ավելի լավը, ավելի պատասխանատու և կազմակերպված: Ես հիմա անցկացնում եմ իմ կյանքի ամենակարևոր ամառը և չեմ տրտնջում, թե օրերը ձանձրալի են: