- Այն, որ կորոնավիրուսը վտանգավոր է միայն ցուրտ երկրներում, միֆ է. վիրուսը կարող է տարածվել յուրաքանչյուր երկրում՝ նույնիսկ ամենատաք կլիմա ունեցող։
- Միֆ է, որ ցուրտն ու ձյունը կարող են սպանել կորոնավիրուսը, չվարակվելու համար պետք է հետևել մասնագետների խորհուրդներին, ոչ թե հույսը դնել եղանակի վրա։
- Եթե վիրուսն արդեն ձեր օրգանիզմում է, ամբողջ մարմինը սպիրտով պատելը չի օգնի, ավելին՝ շատ քանակությամբ սպիրտը կարող է վնասել մաշկը։
- Որևէ ապացույց չկա, որ քթի մեջ աղային լուծույթ լցնելն օգնում է կորոնավիրուսի դեմ պայքարում։
- Սխտորն, իհարկե, օգտակար է, բայց չկա հիմք կարծելու, որ այն կարող է պաշտպանել կորոնավիրուսից։
- Հակաբիոտիկները սպանում են միայն մանրէները, իսկ կորոնավիրուսը վիրուս է, հետևաբար միֆ է, որ հակաբիոտիկներն այս դեպքում արդյունավետ են։
- Տաք լոգանքը չի կարող որևէ կերպ պաշտպանել կորոնավիրուսից, մարդու մարմնի ջերմաստիճանի վրա լոգանքը չի ազդում։