Երբ ես պատանի էի, մի լավ տանջվեցի, մինչև որոշեցի, թե որ մասնագիտությունը ընտրեմ: Մասնագիտություն ընտրելիս մենք հաշվի ենք առնում շատ տարբեր բաներ՝ մեր կարողությունները, տվյալ մասնագիտության եկամտաբերությունը և պահանջարկը, սեփական ցանկութունից մինչև ծնողների կարծիքը և նրանց երբեմնի երազանքները… Սակայն ընտրությունը կարելի է համարել հաջողված այն դեպքում, երբ հաշվի ենք առնում մեր ոչ միայն ցանկությունները, այլև իրական հակվածությունը, մեր անձի ուղղվածությունը, քանի որ մասնագիտությունը ոչ միայն եկամուտ, այլև կյանքից բավականություն ստանալու միջոց է: Կան մասնագիտկան կողմնորոշման հատուկ կենտրոններ, որտեղ օգնում են մասնագիտության ընտրության հարցում՝ կիրառելով տարբեր հոգեբանական մեթոդներ: Առաջարկում եմ այդ մեթոդներից մեկը՝ մշակված Ե. Կլիմովի կողմից: Հարցարանի միջոցով կարելի է կողմնորոշվել, թե մասնագիտական որ ոլորտի նկատմամբ ունեք հակում և հետաքրքրություն:
Հրահանգ. Ենթադրենք՝ դուք ունեք հնարավորություն անելու այն, ինչ ձեզ դուր է գալիս: Երկու առաջարկվող զբաղմունքներից ո՞րը կգերադասեիք (նշեք նախընտրելի տարբերակները):
Հարցարան
- ա. խնամել կենդանիներին
բ.սպասարկել մեքենաները, սարքերը (հետևել, կարգավորել)
- ա. օգնել հիվանդ մարդկանց, բուժել նրանց
բ. կազմել աղյուսակներ, սխեմաներ, հաշվիչ մեքենաների ծրագրեր
- ա. հետևել գրքային նկարազարդումների, գեղարվեստական բացիկների, պաստառների որակին
բ. հետևել բույսերի զարգացմանը, նրանց վիճակին
- ա. նյութեր մշակել (փայտ, գործվածք, մետաղ, պլաստմասա և այլն)
բ. ապրանքները հասցնել սպառողին (գովազդել, վաճառել)
- ա. քննարկել գիտահանրամատչելի գրքեր, հոդվածներ
բ. քննարկել գեղարվեստական գրքեր (կամ պիեսներ, համերգներ)
- ա. վարժեցնել որևէ ցեղատեսակի կենդանիներ
բ. մարզել ընկերներին (կամ ավելի կրտսերներին) որևէ գործողություն կատարելու հարցում (աշխատանքային, սպորտային)
- ա. պատճենել նկարներ, պատկերներ (կամ կարգավորել երաժշտական գործիքներ)
բ. ղեկավարել որևէ տեսակի բեռնատար (վերամբարձ կամ փոխադրիչ) միջոց՝ վերամբարձ կռունկ, տրակտոր, շոգեքարշ և այլն
- ա. հաղորդել, պարզաբանել մարդկանց անհրաժեշտ տվյալները
բ. գեղարվեստորեն ձևավորել ցուցահանդեսները, ցուցափեղկերը (կամ մասնակցել պիեսների, համերգների կազմակերպմանը)
- ա. վերանորոգել իրերը, ապրանքները (հագուստ, տեխնիկա), կացարանը
բ. փնտրել և ուղղել տեքստերի, աղյուսակների, նկարների սխալները
- ա. բուժել կենդանիներին
բ. կատարել հաշվարկներ
- ա. ստեղծել բույսերի նոր տեսակներ
բ. կոնստրուկտորավորել, նախագծել արտադրական ապրանքների նոր տեսակներ (մեքենաներ կամ հագուստ, տներ, սնունդ և այլն)
- ա. հարթել վիճաբանությունները, մարդկանց միջև կռիվները, համոզել, պարզաբանել, ճշգրտել, խրախուսել, պատժել և այլն
բ. աշխատել գծագրերի, սխեմաների հետ (աղյուսակներ ստուգել, կարգի բերել)
- ա. ուսումնասիրել, դիտել ստեղծագործական ինքնագործունեության խմբակների աշխատանքը
բ. դիտել, ուսումնասիրել մանրէների կյանքը
- ա. սպասարկել, կարգավորել բժշկական գործիքներ, սարքեր
բ. մարդկանց բժշկական օգնություն ցուցաբերել վնասվածքների, վերքերի, այրվածքների դեպքում և այլն
- ա. կազմել ճշգրիտ նկարագրություններ՝ դիտումների, երևույթների, իրադարձությունների, չափվող օբյեկտների մասին հաշվետվություններ գեղարվեստորեն նկարագրել, պատկերել իրադարձությունները
- ա. հիվանդանոցում լաբորատոր ստուգումներ կատարել
բ. ընդունել, հետազոտել հիվանդներին, զրուցել նրանց հետ, բուժում նշանակել
- ա. գունավորել, նկարներով պատել հաստատությունների պատերը, ապրանքների մակերևույթները
բ. կատարել հաստատությունների մոնտաժ կամ մեքնենաներ, սարքեր հավաքել
- ա. հասակակիցների կամ ավելի կրտսերների շրջանում մշակութային արշավներ կազմակերպել դեպի թատրոններ, թանգարաններ, էքսկուրսիաներ, զբոսաշրջային արշավներ կազմակերպել և այլն
բ. խաղալ բեմում, մասնակցել համերգների
- ա. ըստ գծագրերի դետալներ պատրաստել (մեքենա, հագուստ), շենքեր կառուցել
բ. զբաղվել գծագրությամբ, կրկնօրինակել գծագրեր, քարտեզներ
- ա. պայքարել բույսերի հիվանդությունների դեմ, անտառի, այգու վնասատուների դեմ
բ. աշխատել ստեղնաշարային սարքերի վրա (համակարգիչներ, շարող մեքենաներ)
Աղյուսակում, որը բաժանված է 5 սանդղակների (մասնագիտության ոլորտների) տեղադրեք ձեր արդյունքները և հաշվեք, թե յուրաքանչյուր սանդղակում քանի միավոր եք հավաքել:
բնութ. | տեխիկ. | մարդ | նշան | գեղ. պատկ. |
1ա | 1բ | 2ա | 2բ | 3ա |
3բ | 4ա | 4բ | 5ա | 5բ |
6ա | 6բ | 7ա | ||
7բ | 8ա | 8բ | ||
9ա | 9բ | |||
10ա | 10բ | |||
11ա | 11բ | 12ա | 12բ | 13ա |
13բ | 14ա | 14բ | 15ա | 15բ |
16ա | 16բ | 17ա | ||
17բ | 18ա | 18բ | ||
19ա | 19բ | |||
20ա | 20բ |
Ընդհանուր առմամբ յուրաքանչյուր սանդղակում միավորների քանակը 0-8-ն է: Որքան բարձր է ձեր հավաքած նիշը, այնքան դուք հակված եք մասնագիտությունների տվյալ բնագավառին:
- 0–2 միավորը նշանակում է, որ տվյալ մասնագիտական ոլորտի նկատմամբ հետաքրքրությունը գրեթե արտահայտված չէ
- 3–6 մասնագիտական ուղղվածությունը և հետաքրքրվածությունը արտահայտված են միջին աստիճանի
- 7–8 մասնագիտական ուղղվածության և հետաքրքրվածության բարձր արտահայտվածություն
Միավորները բաշխվում են ըստ հինգ սանդղակների, որոնք բնութագրում են մարդու կապը հինգ մասնագիտական ոլորտների հետ՝
- մարդ-բնություն (ներառում է բուսականության, կենդանիների և անտառային տնտեսության հետ կապված բոլոր մասնագիտությունները)
- մարդ-տեխնիկա (տեխնիկական մասնագիտությունները)
- մարդ-մարդ (մարդկանց սպասարկման և շփման հետ կապված մասնագիտությունները)
- մարդ-նշան (հաշվարկների, թվային և տառային նշանների հետ կապված, այդ թվում` նաև երաժշտական մասնագիտությունները)
- մարդ-գեղարվեստական պատկեր (բոլոր ստեղծագործական մասնագիտությունները)