Չնայած տատիկս` Մագդա Վեզիրյանը վաթսունհինգ տարեկան է, բայց հոգով երիտասարդ է: Նա գեղեցիկ, կենսախինդ, բարի, լավատես և հոգատար տատիկ է: Նա չորս երեխաների մայր է, ինը թոռնիկների տատ: Տատիկս և՛ ստեղծագործում է, և՛ ասմունքում է, և՛ երգում է: Բոլոր երգերից շատ սիրում է Կոմիտասի «Կռունկը»: Տատիկս լավ նկարում է ու կաշվից գեղեցիկ պատկերներ է պատրաստում: Նա ամենից շատ սիրում է նկարել ծաղիկներ:- Իսկ ինչու՞ ամենից շատ ծաղիկներ,- հարցրի տատիս:
-Որովհետև, սիրելի՛ս, ծաղիկը զարդարում է մեր կենցաղը, բարձրացնում է մեր տրամադրությունը, այն մեր ուրախ և տխուր օրերի ուղեկիցն է: Բայց ամենից զատ ծաղիկն է, որ չի թողնում` կորչի իր տեսակը: Չէ՞ որ սերմը ծաղկից է, -գլուխս շոյելով պատասխանեց տատիկս:
Նրա աշխատանքները ներկայացվել են տարբեր ցուցահանդեսներում և արժանացել` բարձր գնահատականների: Տատիկս ինձ սովորեցրել է ասեղնագործել, իսկ ես նրան դաշնամուր նվագել եմ սովորեցրել:
Նա հաճախ է ասում` սովորելու համար երբեք ուշ չէ: Եվ առաջնորդվելով այս սկզբունքով` տատիկս պատրաստվում է հաճախել կավագործության դասընթացների:
Դուք էլ նայեք նրա ստեղծագործությունները: Մի՞թե գեղեցիկ չեն ու լուսավոր: