Ալերգիա` ծխից։
Բաց պատուհանից սուրճի բույրը դուրս կսողա։
Ծուխ չի լինի։
Դու ներսում երբեք չես ծխում։
Սուրճի բույրի հետ հայացքդ էլ դուրս կգա։
Մեքենայի հեռարձակ լույսերը անձրևի կաթիլների մեջ ծիածան կնկարեն։
Մտքիդ մեջ կորոշես մեքենայի պատկանելությունը։ Ու ինչպես միշտ կսխալվես։ Նա չի գա։
Կնայես վերև։ Կփնտրես լուսինը։ Չես գտնի։
Քո բացած պատուհանից միայն քո սուրճի բույրը դուրս կգա։
Հոգնած կոպերդ իրար կգան։ Կպահես բաց։ Կփորձես սպասել։ Սպասել չեկողին։
Սեղանի տակ դրված ոտքերդ կխփես գետնին։ Տպավորություն կստեղծես, որ եկող կա։ Ու կշարունակես սպասել չեկողին։
Բաց պատուհանից ներս մտած սառը օդը կտաքացնի մատներիդ ծայրերը։ Մարմինդ կսառչի։ Կսպիտակի։
Աչքերդ կփակվեն։
Ջանքերդ իզուր են։
Դու մահանում ես։
Գիտակցելով, որ
այս սենյակում երբեք քո ծխախոտի ծխին նրանը չի խառնվի, որովհետև նա էլ միշտ դրսում է ծխում։