(Խին-խին պաներ)
Պատմությունը չափազանց հակասական ու ոչ ստույգ երևույթ է: Եվ հաճախ մեզ է հասնում զուտ այս կամ այն պատմաբանի կամ պատմիչի սուբյեկտիվ կարծիքը՝ համապատասխանեցված տվյալ ժամանակաշրջանի գաղափարախոսությանը:
Իրականում պատմություն ստեղծողը ժողովուրդն է: Ու միայն ինքը կարող է տալ տվյալ ժամանակաշրջանի կամ պատմական կերպարի ճիշտ գնահատականը: Այսպիսով, ներկայացնում եմ ստալինյան պատմությունների շարք՝ պապիս մեկնաբանությամբ՝ որպես ամենաժողովուրդ: Պատմություններ պատմական ամենաքննարկվող կերպարներից մեկի՝ Ստալինի մասին, ում մասին « անտառի մեջ մենակ քելիր, չիր կանա վատ պան ասիր, քյըրվիր: Մեկըն կլսեր կտանին կաքսորին: Խառնիսի վախտ, որ մե քյավորըն հառճի բաժակըն հայր Ստալինի կենացըն չխմեր կպռնին կտանին: Վայ ընդուն, ում տան վերի կլխի պատից Ստալինի նկարըն կախուկ չըլներ կամ մե քիչ ճմրթուկ ըլներ. աքսոր կամ գնդակահարություն…»:
Մի խոսքով, Ստալինը և մենք` ես, պապիկը, Զարդոյ Քեղամը, բրիգադիր Սերոժը, Փնոյ Սպարտակը և մնացածը…
«Այսքան ուրախ կյանքը մեր, ընկեր Ստալինն է տվել»…
-…Ցուրտ, մութ տարիներն ին…Հա՛մ ցուրտ, հա՛մ սոված: Քրջոտ, խին տելեգրեյկով, պենջկով, պրծուկ չարոխներով, փետից գրիչ, թելով կապուկ ծեր, դե էն վախտ գրիչ չկար, թելով կապում ինք, որ չփռթներ ընգներ, ճրագի վրեն թանաք ինք սարքում, էթում ինք դբրոց: Մե խատ փետի փեճ ինք դրե, ցան ինք տանում, վառում: Օր մեկս դնում ինք կյրքերի արանք, տանում ինք, վառում: Տո, կյիրք ե՞րբ կար էն վախտ: Մե էրկու խատ ճղուկ-մղուկ թուղթ ին էլի…
Հենց դասատուն կմըտներ դասարան, հմեն կըսկվին: Ժանետա Էլիբեկյան, լավ էլ հիշում եմ, ռնդամալցի էր: Ասում էր. «Բա՛րև ձեզ, երեխաներ»: Կասինք. «Բաաաա՜՜՜՜րև Ձեզ: Փա՜՜՜՜ռք ԸՆԳԵՐ ՍՏԱԼԻՆԻՆ»: Կասեր. <<Մեր առաջին տասըն երգի դաս ա>>: Ցուրտ, սոված, ծեռններս կապտեր, բայց.
…Այսքան ուրախ կյանքը մեր,
Ընկեր Ստալինն է տվել,
Ջան Ստալին, ջան Ստալին,
Ջանս քեզ ղուրբան, Ստալի՛ն…
Ես Ստալինից վատ պան ե՞րբ եմ տեսե…
Я не белый, я не красный, я ничего не знаю…
Պապիկս շարունակում էր ինձ պատմել ստալինյան պատմությունների իր շարքը, երբ հանկարծ դուռը բացվեց ու ներս մտավ մեր հարևան Վարդուշը:
-Վայ, բա՛րև, Վարդուշ քուրիկ: Ինչ լավ ա էկար: Արի, արի հենց ճիշտ ժամանակին ես էկել,- ասացի ես ուրախացած՝ նրան դռների մեջ տեսնելով:- Վարդու՛շ քուրիկ, կարո՞ղ ա Ստալինի մասին տատիկիցդ կամ պապիկիցդ մի բան լսած լինես, մի բան էլ դու պատմես գրեմ:
-Ստալինի՞,- շփոթվեց հանկարծ մեր հարևանուհին,-ես ի՞նչ գիտեմ: Ես բան էլ չգիտեմ: Ինտերնետով, որ կանչես, չի՞ գա:
-Վարդու՛շ ջան,- մեջ մտավ պապս,- կամպուտըրըն ըտենց պաներ չի գիդի: Ամենակարևոր պաներըն կամպուտրով չես հիմնա:
-Դե, ասենք լավ մարդ ա եղել, վատ մարդ ա եղել…-սկսեցի բացատրել ես,- տատիկդ, պապիկդ ի՞նչ էին ասում էն ժամանակ:
-Հա,- վախեցած ու խուսափողական սկսեց զրուցակիցս: Կարծես նրա մեջ արթնացավ գեներով փոխանցված ստալինյան վախը:
-Ասում էր` լավ մարդ ա: Ճիշտ չե՞մ ասում, Վարազ ձաձա:
-Էտ իմա՞լ էր լավ մարդ է,- բարկացավ մի պահ պապս,-Հա կասեն` խա: Չարի մըկա փորս սովատութնե կմրմռա:
-Դե էն վախտ չկար, կռիվ էր: Ըտենց մի ասա, էլի, Վարազ ձաձա,- սրտնեղեց Վարդուշը:
-Ի՞նչ կռիվ է…Մահանա են պռնած պատերազմը: Ընչի՞, որ ես էրկու խատ կով պախեմ իրա աշկըն կխանե՞մ: Մե խատ կովից ավել չին թողե պախին: Ես էր կպախիմ, կչարչրվիմ: Խո իրան նեղություն չի՞մ տե: Պահ, պահ, պահ…Իմալ էր կկյովին Ստալինին: Ըտու խմա էլ սաղ կասին` լավ մարդ ա: Երգին կապե վրեն: Նոր տարվան կերգին.
Հայր Ստալին, թանկագին,
Մեր առաջնորդ, մեր անգին,
Ամեն մեկիս մի նվեր,
Ընկեր Ստալինն է տվել…
-Ես Ստալինից վատ պան ե՞րբ եմ տեսել,- վերջացրեց հաստատ տոնով մեր հարևանուհին՝ հավատարիմ մնալով ստալինյան ավանդական գաղափարախոսությանը:
Արդարադատ ընկեր Ստալինը
-Նոր տարվա մոտերըն էր: Հլը տուն չինք էկե. խոպան ինք: Առավոտ պըտի ընգնինք ճամփա: Ես ի, Սպոն էր, Սերոժն էր, կճանչընա՞ս… Ըտենց կխմանք, որ առավոտ ընգնենք ճամփա: Մեկ էլ մե էրկու ժամից հետո տենանք Սպոն չի էրևա: Բրիգադիր Սերոժըն ասեց. «Գյա՛, մե կյացեք ման էկեք տեսեք էտ մարդըն ուր կընաց: Խմուկ էր…»: Կյացինք տեսանք` չոքե Ստալինի արձանի մոտ լաց ա կըլնի, կասի. «Ընկեր Ստալին, ընձի չեն թողե էթամ մեր տուն…» : Բա, էն ժամանակ ըտենց էր: Հմեն կվախենին Ստալինից, բացի…
…Բացի Բաղրամյանից
-Էն ժամանակ հմեն կվախենին Ստալինից, բացի Բաղրամյանից: Մենակ էնի չէր վախենե, մոտըն մըտներ: Կասեն մե օր Ստալինը ժովող ա կանի, հմեն գեներալների ծրագիրներըն կհիշկա, չի խավնի: Կասի. «Կացեք, փոխեք»: Բաղրամյանը կմտնի մոտ, էլի նույն ծրագիրըն կխանի, կըտնի սեղանին: Ստալին կասի. «Ընչի՞ չես փոխե»: Կասի. «Ես իմ ծրագրի վրեն վստահ եմ: Չեմ փոխե, վերջ»: Ստալին կվերու կասի. «Մոլոդեց արմյան», կկյովա էլի: Բա, ըտուն Բաղրամյան կասեն:
Ընկեր Ստալինին պատարագ
- Հիցուն իրեք թվի մառդի վեցըն էր՝ կհիշեմ: Դեպուտատի ընտրություն էր էտ օր: Ժովող էր կանին: Ես էտ վախտ ջահել տղա իմ: Մեր բրիգադիր Զարդոյ Քեղամն էր: Լաց էր կըլներ: Ընձի ասեց. «Ընկեր Ստալինը մեռեր ա: Մաց ըստե, ոռդկներին հիշկա, մենք էթանք գրասենյակ ժովող»: Ասի. «Յա, ի՞նչ անեմ, ջանդմին, թե չի մեռե: Ես կեթամ ճժերի խետ խաղամ. քյար շպռտենք Զանգուն»: «Ոնց թե, էշի քուռակ, ընգեր Ստալինը մեռել ա, դու տրնգի ես խաղում: Կզարկեմ կըլնես ԸՆԳԵՐ ՍՏԱԼԻՆԻՆ պատարագ»: Ըսկի զատ էլ չասի. փախա:
Ընգեր ՍՏԱԼԻՆՆ էլ մեռավ…
-Ճոչ մարդեր խառնված ին հիրար, լաց էր կըլնին. ընգեր Ստալինը մեռեր էր:Ով չի լաց ըլներ, տանին պռնին: Ասեյ` ո՞վ պըռներ…էլ Ստալին չկար: Էն խին վախըն էր վըրներըն: Լենինի նման մարդըն մեռավ, ըսկի լաց չելան վրեն: Կասին` Բերիան ա Ստալինին թույնե: Եսիմ, կասին` հինքն ա թույնե, թե կնիկն ա թույնե. չեմ գիդե: Երգ ին կապե, կասին.
Էշի կաշկեն գալիս ա,
Բերիան մեջըն լալիս ա:
Մի՛ լաց, դավաճան Բերիա,
Հիմի մահըդ գալիս ա:
Հընգեր Ստալինից հետո վեց ամիս Մալենկոն թագավոր կայնավ: Ստալինի վախտ մե կովից հավել պան չիր կանա պախե: Հանցագործ պան էր: Մալենկոն էկավ, հարկերըն վերացրեց. յուղի մթերում վերացրեց, ծվի մթերում վերացրեց, հմեն վերացրեց: Ասեց` իրավունք կա քըսան ոչխար, էրկու կով պախել: Ժողովուրդըն կյովեր, կյովեր, կյովեր Մալենկոյ: Ստալինի երգերըն սաղ մոռացվան, կընացին: Հմի ուրիշ երգ էր կերգին.
Քըսան ոչխար, էրկու կով
Կեցցե ընկեր Մալենկոն…
16 սեպտեմբեր, 2014