
Լուսանկարը՝ Նելլի Խաչատրյանի
Արտագնա աշխատանքի մեկնողներից մեկը իմ հայրն է, բայց ինձ նման հազարավոր երեխաներ կան, ովքեր կարոտում են իրենց ծնողներին: Այլ երկիր մեկնում են նաև երիտասարդները, որպեսզի որոշ չափով օգնեն իրենց ծնողներին:
Խնդիրն ավելի է խորանում, երբ իմանում ես, որ այլ երկիր է մեկնել տան կինը, մայրը` ընտանիքի հոգսերը թեթևացնելու համար:
Միշտ չէ որ աշխատանքի առաջարկ կատարողը բավարարում է իր բոլոր ասածները: Շատ դեպքերում խոստանում են, որ կապահովեն բնակարանով, երեքանգամյա սննդով և առաջարկում են շատ մեծ գումար տվյալ աշխատանքի դիմաց, որը այստեղ վարձատրվում է ավելի ցածր: Շատ գրավիչ առաջարկ է, որը բոլորին էլ ձեռնտու է: Հենց այս դեպքում էլ խնդիրն ավելի է խորանում և կրում է ցավալի բնույթ: Խոսքը թրաֆիքինգի մասին է: Մարդիկանց գրավում է շատ գումար աշխատելու փաստը, մեկնում են, իսկ գործատուն չի կատարում խոստումները, ավելին` շատ դեպքերում աշխատողի ձեռքից վերցնում են անձնագիրը և ստիպում կատարել այլ աշխատանք` չնչին գումարով, իսկ վատագույն դեպքերում ընդհանրապես առանց գումարի թողնելով:
Հուսանք, որ մի օր Հայաստանում էլ կլինեն համապատասխան թվով աշխատատեղեր, և մարդկանց չի գերի շատ գումար աշխատելը, և այլևս ոչ մի երեխա չի մնա կարոտով, իսկ այս խնդիրը կստանա իր լուծումը:
Գործազրկությունից բացի ինձ համար շատ ցավալի խնդիր է այն, որ մարդիկ հիմա ապրում են անհավասար պայմաններում: Մարդիկ հավասար ծնվում, անհավասար ապրում, և հավասար էլ մեռնում են: Բերեմ մի քանի օրինակ:
Դպրոցում գերազանց առաջադիմությամբ աշակերտի ուսումը մնում է կիսատ, կամ տվյալ աշակերտը դուրս է մնում բուհից` ուսման վարձը չվճարելու պատճառով, կամ նույնիսկ չի փորձում ընդունվել:
Անհավասարություն է նաև, երբ ապահով ընտանիքի երեխաները չեն սիրում և ընկերություն չեն անում անապահով ընտանիքի երեխաների հետ` ծաղրում, իսկ վատագույն դեպքերում ծեծի են ենթարկում և չեն գիտակցում, որ երեխան մեղավոր չէ, որ ապահովված չէ այնպիսի պայմաններով, ինչպիսիք ունեն ապահով ընտանիքի երեխաները: Իսկ աղջիկները ծաղրում են իրենցից վատ հագնվող աղջիկներին: Սակայն կյանքում ամեն ինչ պատահում է. և հարուստը աղքատի դուռը մի օր թակում է: Տոնական այս օրերին ես ավելի շատ այս մասին եմ մտածում: Չգիտեմ, գուցե մեծացել եմ և ավելի խորությամբ եմ տեսնում, թե ինչ կա առատ ու դատարկ սեղանների հետևում: Միգուցե թաքուն երազում եմ, որ գոնե այս տարի մի քիչ այլ կերպ կլինի կյանքը մեր երկրում:

 Հիմա բոլորիս օրը դժվար է պատկերացնել առանց երաժշտության, այն կարծես մեր կյանքի մի մասն է դարձել: Հատկապես հիմա` 21-րդ դարում, այն դարձել է ավելի հասանելի: Ամեն վայրկյան կարող ենք լսել մեր ցանկացած երգը, մեր ցանկացած երգչի կատարումը: Նախնադարում մարդիկ հավատացել են, որ երաժշտությունը ազդում է մարմնի վրա: Նախկինում ևս երաժշտությունը շատ կարևոր դեր է խաղացել մարդկանց կյանքում: Այ օրինակ` Չինաստանում մահապատժի են ենթարկել այն երգահաններին, որոնք իրենց երգի հնչյունների ներդաշնակությունը խախտել են:
Հիմա բոլորիս օրը դժվար է պատկերացնել առանց երաժշտության, այն կարծես մեր կյանքի մի մասն է դարձել: Հատկապես հիմա` 21-րդ դարում, այն դարձել է ավելի հասանելի: Ամեն վայրկյան կարող ենք լսել մեր ցանկացած երգը, մեր ցանկացած երգչի կատարումը: Նախնադարում մարդիկ հավատացել են, որ երաժշտությունը ազդում է մարմնի վրա: Նախկինում ևս երաժշտությունը շատ կարևոր դեր է խաղացել մարդկանց կյանքում: Այ օրինակ` Չինաստանում մահապատժի են ենթարկել այն երգահաններին, որոնք իրենց երգի հնչյունների ներդաշնակությունը խախտել են: Ժողովուրդը մի խոսք ունի.
Ժողովուրդը մի խոսք ունի. Խորեն Սարգսի Կիրակոսյանը ծնվել է 1913 թվականի հոկտեմբերի 18-ին Լոռու մարզի Քարաբերդ գյուղում: Այո, այո, ճիշտ եմ գրել, վրիպակ չկա` 1913-ին: Մասնակցել է Հայրենական Մեծ պատերազմին: Հիմա շատ քչերին է հաջողվում ապրել մեկ դար: Այդ մարդկանցից մեկը Խորեն պապիկն է:
Խորեն Սարգսի Կիրակոսյանը ծնվել է 1913 թվականի հոկտեմբերի 18-ին Լոռու մարզի Քարաբերդ գյուղում: Այո, այո, ճիշտ եմ գրել, վրիպակ չկա` 1913-ին: Մասնակցել է Հայրենական Մեծ պատերազմին: Հիմա շատ քչերին է հաջողվում ապրել մեկ դար: Այդ մարդկանցից մեկը Խորեն պապիկն է:

