
Լուսանկարը՝ Մարիամ Հովհաննիսյանի
-Հերիք է տանջեք այդ խեղճին:
Սա ասում եմ ամեն անգամ, երբ տեսնում եմ, թե ինչպես են տանջում Դոլարին: Դոլարը մեր բակի շունն է: Նա շատ մարդասեր շուն է. երբեք որևէ մեկին չի վնասում: Ես շատ եմ սիրում նրան: Ինձ միայն նրա անունը դուր չի գալիս: Կարծում եմ` այն այդքան էլ չի համապատասխանում: Շատերը նրան այլ կերպ են անվանում` Ռուբլի: Իսկ ես նրան Դոնար եմ ասում, քանի որ աղջիկ է: Բակում ապրող բնակիչներին ճանաչում է: Սակայն բոլոր մեծահասակները նրան չեն սիրում:
Հիշում եմ, մի անգամ նա վազում էր մի տարեց կնոջ հետևից, քանի որ կինը հագել էր երկար կիսաշրջազգեստ, և Դոլարը պարզապես ուզում էր խաղալ զգեստի փեշերի հետ: Տարեց կինը մեղադրեց երեխաներին` ասելով, թե հենց նրանք են այնպես արել, որ շունը ընկնի իր հետևից:
Նա շատ աշխույժ է, վազվզում է բոլոր մեքենաների և կատուների հետևից: Ուտելու բան գրեթե չունի: Նրան ճանաչողներն են կերակրում իրեն: Դոլարին շատերն են սիրում, բայց սիրելով հանդերձ, շատ են չարչարում. երեխաները նրան ոտքով են սիրում կամ անընդհատ վազացնում են. ինչ որ բան են գլորում, որ նա վազի:
Դոլարը զգայուն կենդանի է: Սիրում է երբ իրեն շոյում են և դա ցույց է տալիս իր պոչը շարժելով: Նա միշտ էլ կմնա մեր սիրելի շունը:
-Մյաու, մյաու:



Բազմաթիվ չարչարանքների ու տանջանքների միջով անցած 65-ամյա Նինա Խաչատուրյանը, հիշելով իր անցյալի մասին, տխրում է: Նրա պատմածները վերաբերում են 80-ականների վերջին, երբ Բաքվում ադրբեջանցիները բռնի ուժով հայերին դուրս էին հանում իրենց տներից: Տիկին Նինան պատմում է. «Մենք, որ Բաքվից փախանք, մայրիկիս իմ երեխաներին և եղբորս երեխաներին մի թալինցի «շաֆյոռ» տարավ Թալին: Երեք ամիս մնացել ենք այդտեղ: Ռուսական դպրոց չլինելու պատճառով հետո ման ենք եկել Արարատում, ռուսական դպրոց ենք գտել ու տեղափոխվել Արարատ գյուղ, արդեն այստեղ ապրեցինք երկու տարի: Արարատ գյուղում ապրելիս մենք տուն ստացանք Զոդում և հիմա ապրում ենք այստեղ: Այն ժամանակ, երբ բնակվում էինք Բաքվում, ամուսինս աշխատում էր վարսահարդար, իսկ ես մինչև ամուսնանալս աշխատում էի նավթային մեքենաշինական ինստիտուտում, երեխաներիս ծնվելուց հետո չեմ աշխատել»: 