
Լուսանկարը՝ Մուշեղ Վարդանյանի
Հանգիստ նստած եմ համակարգչի առաջ, հանկարծ մեկը ստատուս գրեց մեր կենտրոնի խմբում՝ «Ժամը 6-ին լինեք կենտրոնում: Ճամբարի համար բան կա քննարկելու»:
Միանգամից առաջին արձագանքը եղավ.
-Մենակ 6-ին չէ, էլի, հարմար չի:
-Բա ե՞րբ:
-Մի քիչ ուշ:
-Լավ:
Վերջապես ժամը որոշեցինք, ուզում էի դուրս գալ, հանկարծ Ասպրամը գրեց.
«Երեխեք ջան, sorry, այսօր չէ, բայց վաղը ամբողջ օրը էստեղ եմ, կհավաքվենք»:
Լավ էլի, Ասպրամ, հազիվ բոլորս կայինք, բայց դե ինչ արած, պիտի սպասենք:
Եկավ հաջորդ օրվա մեր պայմանավորված ժամը, եկանք հավաքվեցինք:
-Սոնան ուրա՞:
-Ջրծաղիկ ա:
-Դինո՞ւլը:
-Պարապմունքի:
-Լավ, շրջանավարտներին հասկացանք, բա Նազիկն ու Դավի՞թը:
-Չգիտեմ:
Ինչպես միշտ մենք ենք` ես, Աննան, Վազգենը, Ասպրամը, Լուսինեն:
-Մուշ, կհիշե՞ս ինչ ենք արել անցյալ տարվա պարագաները:
-Ի՞նչ պարագա,- զարմացած հարցրի ես:
-Դե, անցյալ տարվա ճամբարի իրերը:
-Հաա, դրանք լցրեցինք2 արկղի մեջ ու դրեցինք էն սենյակում:
-Դե գնա բեր:
-Լավ էլի, ինչի՞ ես, միչև գտնեեե՜մ…
-Չէ, դու արա, դու լավ գիտես ինչը որտեղ ա:
-Էտ ո՞նց:
-Դե, դու ես դրել:
Ես անցնում եմ իմ գործին, իրենք` իրենց: Դժվարությամբ, բայց գտա` ինչ ուզում էինք:
-Լավ, հիմա ինձ բացատրեք, թե ինչ ենք անում:
-Դե, առաջին օրը կծանոթանանք ու կսկսենք խաղեր խաղալը:
-Հաջորդ օրը … Կեսը կիջնեն մարզադաշտ` նախավարժանքի, կեսը կգան այստեղ պարելու:
-Հետո՞:
-Այ, հետոն բարդ ա: Իտալերեն, աշխարհագրություն, անգլերեն, նորաձևություն, թատրոն: Պիտի սրանք տեղավորեն օրերի մեջ, որ իրար հետևից չլինի ու լինի շաբաթական 2-3 անգամ:
-Բա ֆոտո՞ն:
-Ֆոտոն ամենաբարդն ա: Ապարատների պակաս ունենք:
-Դե սևը, մոխրագույնը, մեկ էլ` իրենց կասենք բերեն:
-Բայց ի՞նչ պիտի անես ֆոտոյի ժամանակ:
-Դե, մի օրը կբացատրեմ լուսանկարելու հիմունքները, մի 2 հատ կնկարենք, երկրորդ դասին արդեն շատ ֆոտոներ կանենք:
Այսպես գրել ջնջելով, թղթեր փչացնելով մի քանի օրվա դասացուցակը գրեցինք, ու մեզնից մեկն ասաց.
-Բերեք հիմա թողնենք, վաղը էլի կհավաքվենք:
Բոլորս գնացինք տուն հանգստանալու:

Լուսանկարը՝ Մուշեղ Վարդանյանի
Հանգիստ նստած եմ համակարգչի առաջ, հանկարծ մեկը ստաստուս գրեց մեր կենտրոնի խմբում. «Ժամը 4-ին կգաք կենտրոն: Ճամբարի մնացած օրերի դասացուցակը կազմելու»:
Ու այսպես մի քանի օր իրար հետևից: Մեր ճամբարն արդեն սկսել է գործել Վայքի երեխաների համար: Մենք` ավագ դասարանցի ջոկատավարներս վաղ առավոտից իրագործում ենք մեր կազմած պլանները: Երեխաների դուր է գալիս, ժամանակն ուրախ և իմաստալից է անցնում: Իսկ ճամբարից հետո մենք նորից այսպես կհավաքվենք, որպեսզի ամփոփենք ամառային դպրոցի արդյունքները: