Հունվարյան ցրտաշունչ գիշերներից մեկն էր: Բայց լուսնի արծաթափայլ լույսը քողարկում էր մթության սարսափելի տեսքը:
Խրամատում կանգնած գրեթե միայնակ զինվորը լսեց ձայներ, որոնք երբեք չէր լսել գիշերվա այդ ժամին:
Կրկին թշնամու ոտնձգություն ….
Զինվորն իր մեջ ուժ գտավ՝ ուժ գտավ պայքարելու, մեն-մենակ դուրս գալու մինչև ատամները զինված թշնամու դեմ: Դա հայրենիքի, ազգի ու իր ծնողների հանդեպ տածած մեծ սերն էր, որ մարտի կանչեց նրան կռվելու և հաղթելու: Նա կռվեց արիությամբ, և նրան չխանգարեցին նույնիսկ կարկուտի նման թափվող գնդակներն ու ականները և ոչ մի վարկյան ցած չդրեց զենքն ու չհանձնվեց: Այդպես հասկացրեց թշնամուն, որ ինչքան էլ խլացուցիչ լինի ականների պայթյունը, ինքը հայ է, և հայի ուսադիրը երբեք չի իջնելու իր ուսերից: Մինչև կյանքի վերջը կռվեց քաջաբար և հասկացրեց թշնամուն, որ ուժը պետք է հոգուց բխի և ոչ թե զենքի փողից դուրս գա: Զինվորը զոհվեց հանուն հայրենիքի, հանուն այն սիրո, որ տածում էր իր ծնողների հանդեպ: Նրա վերջին բառը, երբեք չեմ մոռանա «դիպավ»: Դա այն դաժան գնդակն էր, որը մարեց այդ քաջ զինվորի կյանքը, բայց երբեք չի կարող մարել այն անմար կրակը, որ վառվում է մեր սրտերում այդ հերոսի համար:
Թող նրա գործած սխրանքն ու քաջությունն , օրինակ ծառայեն ապագա զինվորներին , որպեսզի միշտ անառիկ պահեն իրենց երկրի սահմանները: