Այսօրվա մեր դասի թեման նկարահանումների հիմունքներն էին: Դիանան, Աշոտը և Հովնանը մեզ սովորեցրեցին, թե ինչպես պետք է օպերատորություն անել, աշխատել տեսախցիկի հետ: Սովորեցրեցին լույսի տեսակները, և թե ինչպես պետք է հարցազրույց վերցնել, որտեղ պետք է կանգնի լրագրողը, որտեղ` օպերատորը, ինչպես պետք է աշխատել լույսի հետ: Մեզ հանձնարարեցին բաժանվել թիմերի և միմյանցից հարցազրույց վերցնել: Թիմակիցներիս` Արտյոմ Մամյանի և Մերի Մուրադյանի հետ ավելի մտերմացանք, միմյանց մասին ավելի շատ բան իմացանք:
Մեր վարպետության դասից էլ շատ կարևոր բաներ քաղեցի: Հատկապես այն, որ պետք է լինել յուրօրինակ և նկարել այն, ինչ մեզ դուր է գալիս, հետագայում ինձ շատ կօգնի: Իմացա, որ պետք է խուսափել շատ շոշափվող հարցերից և անդրադառնալ այն թեմաներին, որոնցից մյուսներն են խուսափում:
Դիտեցինք ֆիլմ, որն ինձ համար բավականին կարևոր դարձավ: Երբ վերադառնամ տուն, անպայման կդիտեմ այն ևս մեկ անգամ, որպեսզի ֆիքսեմ բոլոր բառերը և խորհուրդները: Ֆիլմում ասվում էր նաև, որ յուրաքանչյուր ֆոտո պետք է պարունակի իր մեջ հույզեր, էմոցիաներ, պատմի ինչ որ պատմություն:
Ես վստահ եմ, որ այսօրվա ստացած գիտելիքներս հետագայում ինձ պետք կգան: