Միշտ էլ մասնագիտություն ընտրելը շատ դժվար խնդիր է եղել: Փոքր ժամանակ ուրիշ բան ես ուզում դառնալ, բայց երբ մի քիչ մեծանում ես ու հասկանում, թե ինչ ժամանակներում ես ապրում, հասկանում ես, որ պետք է ընտրես այնպիսի մի մասնագիտություն, որ ունենաս աշխատանք և ապրես քո հայրենի տանը: Դրա համար էլ ես ընտրեցի տրակտորիստի մասնագիտությունը: Երբեք ինձ չի գրավել արտերկիր գնալու և այնտեղ աշխատելու գաղափարը: Ճիշտ է, այնտեղ ավելի բարձր աշխատավարձ են ստանում, բայց ես ցանկանում եմ մնալ իմ հայրենիքում և աշխատել այստեղ: Ապրելու եմ գյուղում` Օձունում, այստեղ ես հող կմշակեմ իմ սեփական տեխնիկայով: Մտածել եմ նաև, թե ինչպես այն ձեռք բերել. կգնամ մի քանի տարի արտերկրում աշխատելու, գումար հավաքելու, հետո վերադառնալով կգնեմ դրանք: Այսպես ես ոչ մի գործատուից կախում չեմ ունենա և կունենամ աշխատանք և ստիպված չեմ լինի հեռանալ իմ տնից և հայրենիքից: Ես շատ եմ սիրում իմ գյուղը, իմ տունը, մեր դաշտերն ու անտառները: Ես մնալու եմ գյուղում: