1908 թվականի մարտի 8-ին Նյու Յորքում կանանց սոցիալ-դեմոկրատական կազմակերպության նախաձեռնությամբ կանայք ցույցի էին դուրս եկել՝ պահանջելով իրավահավասարություն։ Հենց այդ օրվանից էլ կանայք սկսեցին պայքարել իրենց իրավունքների, տղամարդկանց հետ նույն աշխատանքի դիմաց նույն աշխատավարձն ստանալու ու լիիրավ քաղաքացիներ դառնալու համար։ Դե, այդ պատճառով էլ մարտի 8-ը ճանաչվեց կանանց միջազգային օր։ Հետագայում՝ կապված տարբեր պատմական իրադարձությունների հետ, տարբեր երկրներում տարբեր օրերի էին նշում կանանց տոնը՝ մարտի 19-ին, փետրվարի 28-ին։ Իսկ ամենալավ տարբերակը գտել են, իհարկե, հայերը։ Մենք նշում ենք Մայրության տոնը ապրիլի 7-ին, Ավետման տոնին, և որոշել ենք կանանց նվիրել մի ամբողջ ամիս, այլ ոչ թե օր։ Դե, իհարկե, ամենալավ լուծումն էլ սա է: Չէ՞ որ սիրած մարդկանց միայն մեկ օր կամ մեկ ամիս չէ, որ պետք է ուշադրության կենտրոնում պահել։ Այսպիսով, մարտի 8-ը կանանց իրավունքների օրն է, իսկ ամենակարևոր իրավունքը կնոջ համար՝ երջանիկ լինելու իրավունքն է, որովհետև դա իր մեջ ներառում է մնացած բոլորը։
Շնորհավորում ենք բոլոր կանանց երջանիկ լինելու իրավունքը, և մաղթում, որ ոչ մեկի այդ իրավունքը և ոչ մի վայրկյան խախտված չլինի։