-Ալո, Ան, բարև: Ո՞նց ես, ի՞նչ կա, Ան: Ան, նորությունները լսել ես, չէ՞, թե ինչ եղավ։
-Բարև, Համ, լավ եմ, ախպերս: Դու լավ լինես: Հա, տեսա, ախպերս, ամեն ինչ գիտես: Դու ասա` ո՞նց ես, ի՞նչ կա։
-Ան, հիմա որ ես գամ գյուղ, գյուղացիք չե՞ն ասի` էս ի՞նչ տղա ես, չկարեցար մի հող էլ պահես: Ան, կասե՞ն, թե չէ։
- Համո, գժվա՞ր: Ի՞նչ ես խոսում, չեն ասի, իհարկե, չեն ասի։
-Էսքան բոյ տվինք, էսքան արյուն թափվեց, ու հիմա սենց։
-Լավ կլինի, ախպերս: Մենք կհաղթենք, մի մտածի: Վաղ թե ուշ մերը կլինի ամեն ինչ։
-Հա, մենք կհաղթեինք: Գիտե՞ս երբ կհաղթեինք: Երբ էդ որ իրանց լավ տղա են զգում, Ազգային Ժողով են մտնում, իրանց լավ տղա են զգում, 100 հոգով մի հոգու են ծեծում։ Էն որ իրանց ուժը մենակ սեղան աթոռի վրա են կարում ցույց տան։ Երբ էդ տղերքը ստեղ մեր կողքը կանգնած լինեին, էդ ժամանակ կհաղթեինք։ Կհաղթեինք, երբ մի պոստ վստահված ա 30 հոգու, երբ կրակում էին, էդ պոստը 7 հոգով էինք պահում: Մնացածը փախնում էին։ Փախնում էին 30 տարեկան մարդիկ, իսկ մենք՝18-19 տարեկաններս, բոյ էինք տալիս, հետո հելնում էին ու չէին կարում մեզ նայեին: Ու էդ ժամանակ մեզ մի բան էր մնում` թքեինք իրենց ճակատին, որ եկել էին պատերազմ, բայց թողնում փախնում էին, ու դու ուզում էիր, որ մենք հաղթեինք: Հա, հաղթեինք, երբ ընկերոջդ դիակի մոտ նստում ես, որ հաց ուտես, բայց չես կարողանում: Հասկանում ես. հաց դու չես ուտում, 40 օր շարունակ դու ուղղակի գոյատևում ես։ էհ, Ան, էնքան բանի միջով ենք անցել… Հա, Ան, մեկ էլ ինձ համար մի լավ հոգեբան ճարի, որ հոգեկանս կարգի բերի, Ան: Կանե՞ս, կլինի, չէ՞…
- Չգիտեմ` ինչ ասեմ: Մենակ մտածիր, որ լավ ա լինելու…
-Ան, ստեղ միակ լավ բանը էն ա, որ պատերազմը դադարեց: Մեր տղերքը զոհվեցին էդ հողի վրա, բայց եթե շարունակվեր, մեր դիակները հատիկ-հատիկ տուն էին բերելու… Բայց մենք մեր հողերը հետ կբերենք վաղ թե ուշ: Մեր տղերքի արյունը իզուր չի թափվել ընդեղ: Մեր տղերքը իրանց կյանքը իզուր չեն զոհել… Հետ ենք բերելու 100%: Աստված վկա, սա սենց չի մնա: Մեր տղերքի հոգիները հիմա հանգիստ չի: Մենք մեր տղերքի հանգստությունը հետ ենք բերելու ու Ռոբի խոսքերի տերն ենք լինելու: Հաղթելու ենք վաղ թե ուշ, քուրս…
-Գիտեմ, ախպերս, գիտեմ։
Տեսե՞լ եք` ինչքան թախիծ կա զինվորի աչքերում, երբ պատմում է էդ հերոսական դրվագները, երբ պատմում է, թե ոնց է ընկերոջ դիակը փրկել: Ոնց են մեռնելուց պրծել, ոնց են 40 օր ոչնչացված ապրել…
Մենք կհաղթենք, Աստված վկա, մեղավորները պետք է պատժվեն։ Մեր տղերքի արյան վրեժը մենք հանելու ենք, եթե անգամ աշխարհում մի հայ էլ մնա…