
Լուսանկարը` Անուշ Ավագյանի
Գարուն էր: Գարուն, որn այդպես էլ իր հետ գարուն չբերեց Սարգսյանների ընտանիքի համար:
- Որդիս, լավ կնայես մորդ, մինչև որ գամ:
Վերջին խոսքերը եղան հոր, որն ասաց որդուն:
Անցել էր մի քանի ամիս, և կարծես թե ամեն ինչ լավ էր ընթանում: Հեռախոսազանգ…
Լսափողը վերցրեց Հայկը:
-Չէ… Պապ ջան… Ինչի՞ համար, Տեր Աստված: Ասում էինք` մի գնա…,- և նրա աչքերը լցվեցին արցունքով:
-Ի՞նչ է պատահել, տղաս:
-Մամ…,- Հայկը լռեց:
Հայրը բարձրահարկ շենքի տանիքում աշխատելիս ցած էր ընկել: Նրան հնարավոր չէր եղել փրկել:
Զանգ, որ փոխեց ամեն ինչ:
Ընտանիքի կյանքը բարելավելու, օրվա հացը վաստակելու համար՝ ինչպես և բոլոր հայրերը մեր օրերում, մեկնել էր արտերկիր`աշխատելու:
Չգնա՞ր, բայց դա նույնպես ելք չէր:
Մի գնա… Ինչքան հեշտ, և միևնույն ժամանակ, ինչքան դժվար է ասել այդ խոսքերը, և մի՞թե այդ մի գնան ինչ որ բան կփոխեր:
Բայց իմ ընթերցող,՝դու, որ կարդում ես, դու չգնաս: