Ընտանիքով ռադիոյի թրթռոցի ներքո գնում էինք Երևան։ Ըստ իմ սովորության՝ նստել էի պատուհանի մոտ ու նայում էի դուրս։ Ինձ թվում էր, որ Ապարանի սառը օդը չի թեթևացնում նույնիսկ ծխնելույզներից դուրս եկող ծուխը։ Ուշադրությունս միանգամից գրավեց մի գետ։ Գետ չէ, երևի աղբակույտ։ Հետո էլ բողոքում են, թե գնալով Հայաստանի ջրագրական ցանցը նոսրանում է, բայց չեն ասում, որ հենց իրենք են նոսրացնում։ Մարդիկ ծառ են տնկում՝ մաքուր օդի մասին մտածելով։ Բայց այդ իրենց ստեղծած թթվածինը փչացնում են, երբ աղբը լցնում են գետը։ Էլ ի՞նչ մաքուր սնունդ ու թթվածին։ Ուրախանում եմ, երբ տեսնում եմ, որ նոր շինություն է կառուցվում, բայց տխրում եմ, երբ այն կառուցելուց ու ցանկապատելուց հետո շինարարկան աշխատանքներից մնացած թափոնները ցանկապատից դուրս են նետում։ Կարևորը՝ աղբը իրենցից հեռու է։
Հետո էլ հայ ժողովուրդը բողոքում է բնապահպանության նախարարությունից։ Բայց հո բնապահպանության նախարարությունը չի՞ կարող փոխել մարդկանց մտածողությունը։