44 օր մենք վախի հետ ենք ընկերացել:
Ապրել
Գետի ջրով,
Ցեխաջրով:
Գլուխներս
Դրել քարին,
Աստղերով ծածկվել:
Անասելի վախ
Ձեռք բերել ամեն
Ճտոց, չխկոցից:
Կորցրել ենք
մարդկանց, ում հետ
Ուրախացել, տխրել,
Դպրոց ենք քայլել,
աղջկա բազառ գնացել,
Հիշողություններ ստեղծել,
Հաջողությունների հասել,
Թռել,
Ընկել,
Ապրել:
Կատու,
Շուն,
Գորտ,
Օձ,
Կարիճ,
Սարդի հետ
Խոնավ պադվալում
հարևանություն արել:
Մարդ սպանել
Սովորել,
Արկերի, անձրևի տակ
Պատգարակով մեր
ընկերոջը կիլոմետրեր
ենք վազացրել:
Բա
Ցար
Ձակ
Չիմանալով երկու
վայրկյանից ինչ կլինի,
Զանգել ասել ենք.
Լաաաաաավ ա սաղ:
Լսողություն կորցրել,
Վերականգնել:
Կորցրել,
Վերականգնել:
Կորցրել,
Վերականգնել:
Կորցրել,
Վերականգնել:
Բայց
Ժպտում ենք:
Դուք էլ ժպտացեք:
Ու մոտներս էշ-էշ դուրս մի տվեք,
Մենք ձեզ չենք ընկալում
Ոնց դուք
Էս իրավիճակը:
ԵՐԱՆԻ ՉԶԱՐԹՆԵԻ՞Ր…
ԳՆԱ ՍՊԱՆԻ ՔԵԶ։
ԼԻՔԸ ԼԱՎ ՁԵՎ ԵՄ ՍՈՎՈՐԵԼ,
ՀԱՐՑՐՈՒ` ԿԱՍԵՄ:
Որոշի, դու «դու՞ք» ես, թե՞
«մենք»…