Մեր տանից արագ-արագ վազում եմ դեպի պապիկիս տուն։ Արդեն պետք է բակ մտնեի, մեկ էլ ճանապարհիս մի հավ հայտնվեց.
-Վա~յ, դե դեմիցս են կողմ գնա, շուտ տեղ հասնեմ` դասերս մնացին։
Պայուսակս պապիկիս տանն էր: Դե, ես էլ վազում էի, որ դասերս անեի։
Բայց ոնց զգացվեց, հավը ինձնից էլ էր շտապում։ Ես էլ որոշեցի պայքարի մեջ մտնել հավի հետ։ Ի վերջո, է հավը հաղթեց ու ինձնից շուտ մտավ բակ:
-Օֆ, դե լավ։
Ներս մտա, վերցրեցի պայուսակս, հանեցի գրքերս։ Սկսեցի լրացնել օրագիրս.
-Հայոց լեզու, Քիմիա, Ֆիզկ…
«Աշուն է եկել այգիս» (բջջայինս էր):
-Ալո…
-Զար, ձեր տա՞նն ես։
-Չէ, տատ, եկել եմ ձեր տուն։
-Հա, դե մառանը կաստուրկա կա: Մեջը թեփ լից, մե քիչ էլ ջուր խառնա, շաղա ու տուր հավերին։
-Տատ, բա թեփը որտե՞ղ ա:
-Գարաժն ա, մի հատ կլոր ամանի մեջ։
-Լավ, եղավ։
Գնացի մառան, վերցրեցի ամանը, հետո մտա ավտոտնակ, թեփը լցրեցի, ջուրը խառնեցի, տարա հավերին։
-Վախ, մամա ջան, էլի ես հավը: Տեսնես` հիմա ի՞նչ ա ուզում: Մի անգամ հաղթեց, գիտի` էդ ա, որ կա։
Մի խոսքով, կերը լցրեցի հավերի առաջ, ու էլի իմ մրցակիցը, հաղթելով իր ընկեր հավերին, առաջինը հասավ կերի մոտ։
-Վայ, խեղճ հավ, ես էլ ասեմ` ինչի էր շտապում: Դե ասա` սոված էր, էլի:
Լավ, գնամ դասերիս։ Հիմա արդեն հանգիստ խղճով:
Ֆիզկուլտուրա, Հանրահաշիվ, Հայ գրակ., Հասարակ., Ռուսաց լեզու։