Սարերն էլ մեզ պես մարդիկ են հոգնած…
Եղբայրներ անշարժ,
Բարեկամներ հեռու:
Մեկն էլ լիներ իրենց ցավը վերցներ,
Ցավդ տանեմ, հայոց սարե՜ր…
Մարդիկ չհեռացան գյուղիցս անդարձ։
Գյուղս հեռացավ մարդկանցից հավերժ…
Մարդիկ հեռացան գյուղիցս հանկարծ,
Գյուղս դատարկվեց բոլորից հավերժ:
Գյուղիցս բացի դատարկվեց հոգիս էլ,
Կամ միգուցե դատարկեցին:
Դատարկվեց գյուղս էլ, հոգիս էլ:
Ու՞ր եք…
Գյուղից հավքերն ելան
Ու թռան դեպի հեռուն:
Ու՞ր են…
Արի քեզ տանեմ այն երկիրը, որը դարերի պատմություն ունի,
Որի ամեն մի քարը մի զինվորի կյանք է արժեցել,
Որտեղ դեմքերն ու դեպքերը փոխվում են, իսկ պատմությունը՝ ոչ:
Կրկնվում է,
Պատմությունը կրկնվում է:
Կա՞ ավելի անջնջելի պատմություն, քան հայինը:
Կա՞ ավելի…
Ա՜խ, ո՞ւմ երկիրն է այսքան ցավ ու դավ տեսել:
Ո՞ր երկրի համար են հազարամյակներ արյուն հեղել, ինչպես Հայինը:
Ո՞ր ազգն է մեռնում հայրենիքի կարոտից, ինչպես հայը…