Այս օրերին մենք ապրում ենք համաշխարհային ճգնաժամ՝ պայմանավորված նոր կորոնավիրուսի բռնկմամբ: Ինչպես արդեն հայտնի է, վիրուսի տարածվածությամբ Իտալիան երկրորդ երկիրն է: Վիճակը առավել լարված է Իտալիայի կղզի քաղաքներում՝ պայմանավորված տեղաշարժի սահմանափակումներով: Նախքան վիրուսի տարածումը Իտալիայի նավ քաղաքի՝ Վենետիկի, երկնքում յուրաքանչյուր 3 րոպեն մեկ կարելի էր տեսնել վայրէջք կատարող ինքնաթիռ:
Ամենահամեստ հաշվարկներով Միայն Ռիալտոյի կամուրջ օրեկան այցելում էր 7000 զբոսաշրջիկ:
Այս օրերին Իտալիայում արված բազմաթիվ նկարներ են տեղադրվում տխուր սմայլիկներով և ցավակցական ուղերձներով: Ճնշելու համար բացասականը, այս
ֆոտոշարքով ներկայացնում եմ Իտալիայի լողացող հրաշալիքի չխամրող ու իտալացիների պես տաք գույները, որոնք արել եմ համաճարակից վայրկյան պակաս:
Չնայած փողոցներում մարդկանց մեծ զանգվածներ չկան, ամեն դեպքում այս քաղաքի մի ոտնաչափ փողոցները երբեք չեն դատարկվում, չէ որ այն «հոգիների քաղաք» է: Որոշ ժամանակ անց քաղաքի խելահեղ գույները անկասկած կստիպեն հոգիներին վերադառնալ իրենց գերեզմաններ, և կգա այն օրը, երբ ինձ նման մոլորվածները ուշանալով ջրային տրանսպորտից, կվազեն Սուրբ Մարկոսի հրապարակ՝ էլի ու էլի՜ նկարելու ու նկարվելու:
Հ.Գ. Վենետիկում նկարելը և նկարվելը երբեք շատ չի լինում:
Ապաքինվիր, Իտալիա: