Պատմում է հնաբերդցի մորական տատիկս.
-Առավոտվա շաղին, ժամը 6-ից հելնում էինք, ընգնում ճամփա, գնում Սուրբ Հովհաննեսի վանք: Վանքի մոտ մեզի հարս էինք նշանակում:
-Տատ, բա փեսա՞:
-Փեսա էլ ենք ունեցել, բայց աղջիկ: Մենք տղեքին չէինք խաղցուցե, բայց իրանք մեզի անընդհատ ջրած:
-Տատ, բա դու հարսի դեր տարե՞լ ես:
-Բա ոնց. հարսի էլ, փեսի էլ: Մեր օրենքի մեջ կար, որ հարսին չեն ջրում, բայց մեր ուզող տղեքը մեզ ջրում էին:
-Տատ, քեզ ջրե՞լ են:
-Բա ոնց: Արամայիս (պապիկս) Թիվրիզն էր: Ասի՝ լավ ա, ընձի ջրող չկա: Հասանք, մի թափ Վարդևըր խաղցանք, մեկ էլ տեսա չամադանով կայնուգ էր: Չամադանի մեջն՝ շշերով ջուր: Լարվավ հետևիցս, կալոշներս (ըդման էլ գրա՝ կալոշ, բա էն վախտ կալոշ էր, կոշիկ ո՞վ ուներ) քցեց ջուր, մացի բոբիկ: Վա՜յ, Արամայիս, Արամայիս …
Բայց գնաց իրանց տնից նվեր կալոշ բերեց, հագա: Կալոշներով էլ ջրե՜ց. պապին ի՞նչ չբերե իմ գլխուն: Վարդավառից տուն ենք եկե, պապայիս հաց էի տանում, եկավ ջրե՜ց, հացս թափեց, գնաց իրանց տնից տոլմա բերեց՝ տարա:
Տո, ի՞նչ չընք էրե, է՜: Մինչև գիշեր խաղցել ենք, պարել ենք, երգել ենք…