Իմ գյուտարար ընկերը

Հարցազրույց դասընկերոջս՝ Էրիկ Թաթոյանի հետ:

Լուսանկարը՝ Տարոն Խլղաթյանի

Լուսանկարը՝ Տարոն Խլղաթյանի

Իմ դասընկերը՝ Էրիկ Թաթոյանը, ապրում է Մարտունի քաղաքում: Նա գյուտարար է: Նա պատրաստում է տարբեր տեսակի սարքեր: Լավ է սովորում: Սիրում է հատկապես ֆիզիկա, քիմիա, մաթեմատիկա առարկաները:

–Էրիկ ի՞նչ հետաքրքրություններ ունես:

–Սիրում եմ գյուտեր անել, զբաղվել սպորտով, ֆուտբոլ խաղալ և այլն:

–Ե՞րբ ես սկսել զբաղվել գյուտարարությամբ: Ի՞նչը պատճառ եղավ:

–7-րդ դասարանում, երբ առաջին անգամ անցանք ֆիզիկա: Այս առարկան ինձ շատ դուր եկավ, և ես սկսեցի զբաղվել գյուտերով իմ ուսուցչի օգնությամբ:

–Ո՞րն է քո առաջին գյուտը, և ով առաջինը իմացավ քո գյուտի մասին:

–Ես առաջին անգամ պատրաստեցի էլեկտրական մեքենա և նվիրեցի քրոջս, հետևաբար առաջինը հենց նա էլ իմացավ:

–Ի՞նչ գյուտեր ես արել մինչ այժմ:

-Էլեկտրական մեքենան, էլեկտրական շոկերը, հեռակառավարվող ուղղաթիռը, պենոպլաստ կտրող սարք և փոշեկուլ:

Լուսանկարը՝ Տարոն Խլղաթյանի

Լուսանկարը՝ Տարոն Խլղաթյանի

–Դրանք որևէ տեղ ցուցադրե՞լ ես և ի՞նչ արձագանք են ունեցել:

-Այո ցուցադրել եմ և «Զանգակ» հեռուստաընկերությունը նկարել է իմ սարքերը:

–Հիմա ի՞նչ երազանքներ ունես ի՞նչ գյուտեր ես ուզում անել:

-Հիմա աշխատում եմ անօդաչու թռչող սարք պատրաստելու վրա, որպեսզի օգտակար լինեմ հայրենիքի պաշտպանությանը:

–Իսկ ի՞նչ ես ուզում դառնալ ապագայում:

-Ես ուզում եմ դառնալ ֆիզիկոս և զբաղվել միջուկային ֆիզիկայով, որովհետև Հայաստանը միջուկային ֆիզիկայի կարիք է զգում:

–Իսկ ծնողներդ ի՞նչ կարծիքի են քո ընտրած մասնագիտության վերաբերյալ:

-Ծնողներս համակարծիք են իմ որոշման հետ, որովհետև նրանք հարգում են իմ որոշումները:

Հարցազրույցը վարեց՝ Տարոն Խլղաթյանը