Ժամանակի հետ մեկտեղ, դու դարձար ինձ համար մի ճրագ,
Լույս տվեցիր մութ խուղերում, դու դարձար ինձ համար մի սրբավայր,
Քո կամքը թելադրեցիր ամենքին, բայց ավա՜ղ, քեզ լսող չգտնվեցավ,
Մի՞թե ես եմ այն միակը, որ պիտ դառնամ քեզ համար փրկություն։
Քո լռության մեջ մի երգ կա անավարտ, բայց իմաստուն,
Դարեր ի վեր քեզ արյամբ պահեցին քաջերը անսասան,
Բայց դու եղար այն մասնիկը, որ դարձրիր մեզ անկոտրուն,
Քո ուժը տվեցիր ամենքիս, բայց քեզ ոչինչ չպահեցիր։
Ա՜խ, գնացին օրե՜ր, տարինե՜ր․․․ ու քեզ տեսա ես նորից,
Տեսա կանգուն, խիզախ՝ արյան կաթիլները ճակատիդ,
Ժամանա՛կ, կանգնի՛ր, բավական է մեզ տանես փորձության,
Թող մնա իմ Երկիրը արևաշող, մնա մաքուր ջրի նման հավիտյա՜ն։