Մի օր, չգիտես ինչու, անհետացել էին քունը խանգարող և շատ հոգեհարազատ խոսքերը. «Բորիս, վեր կաց, ուշացար»: Մի տեսակ կասկածելի էր: Աչքերս բացեցի, նայեցի ժամին, 9:10 էր, արագ անկողնուցս վեր թռա:
-Մա՛մ, շուտ շալվարս տուր:
-Ո՞ր շալվարդ:
-Դպրոցի:
Հագա շալվարս և վազեցի լվացվելու: Հանկարծ պատուհանից տեսա ընկերոջս ու վազեցի դուրս:
-Հովհաննե՞ս:
-Ի՞նչ:
–Դու է՞լ ես ուշացել:
-Ինչի՞ց:
–Դասից, էլ ինչի՞ց:
-Չէ, ախր էսօր դաս չկա:
-Ո՞նց չկա:
–Տենց, չկա, շաբաթ ա:
-Վա՜խ, ես էլ գիտեմ ուրբաթ ա, լավ սպասի` գնամ փոխվեմ, գամ:
Հասա տուն, մայրս ասաց.
-Ի՞նչ եղավ:
–Հենց իմացա դասից ուշացել եմ, չես էլ ասում, որ շաբաթ ա:
–Բա ո՞ւր ես գնում:
–Դուրս, հազիվ դաս չկա……
Բայց արդեն երեք շաբաթ է, արթնանում եմ, բայց չեմ սխալվում. Հաստատ դաս չկա: