Մորաքրոջս տանից վերադարձա տուն` Կեչուտ գյուղ, ու տեսա մայրիկիս ու հայրիկիս տխուր դեմքերը:
-Մամ, պապ. ի՞նչ ա եղել:
-Էհ, բալես, դաբաղն ա վրա տվել:
-Ի՞նչ, մամ, ի՞նչ դաբաղ:
-Էհ, բալես, Հայաստանում ինչքան անասուն կա` հիվանդացել են, ու եթե չբուժենք, հերթով կսատկեն:
-Մամ, բայց գարնանը պատվաստում էիք արել, չէ՞:
-Է~, հետո ինչ, դրանք անորակ դեղեր էին, դրա համար էլ օգուտ չտվեցին:
Հենց նույն պահին մտա համացանց, կարդացի որոշ տեղեկություններ հիվանդության մասին: Կարդացի նաեւ որոշ բողոքներ գյուղացիներից, որոնք բողոքում են անորակ դեղերից: Մտածում եմ. ինչո՞ւ պետք է գյուղացին տանջվի, գումար աշխատի, տա դեղերին, և վերջում պարզվի, որ իզուր գումար է ծախսել, դեղերը անօգուտ էին, դեռ մի բան էլ` անասունները հնարավոր է, որ սատկեն:
Կան գյուղացիներ, որոնց ապրուստի միակ միջոցը այդ անասուններն են: Ասածս ինչ է, որ եթե գյուղացիները չկարողանան բուժել անասուններին, կմնան առանց եկամուտի: