15-19 տարեկան յուրաքանչյուր ֆրանսիացի տարվա ընթացքում ունենում է 210 ազատ օր: Հարց է առաջանում. « Ինչպե՞ս են նրանք կազմակերպում իրենց ազատ ժամանակը»:
Նախ եւ առաջ, ազատ ժամանակի մեծ մասը նրանք տրամադրում են ուսմանը, քանի որ ֆրանսիական լիցեյներում դասավանդվող նյութը մեծածավալ է:
Ազատ ժամանակի մյուս մասը օգտագործվում է տնային գործեր կատարելիս: Պատճառը քիչ թե շատ զվարճալի է: Երբ ծնողները նկատում են, որ իրենց երեխան ծուլանում կամ թերանում է ուսման մեջ, նրանք լուծումը տեսնում են որպես «պատժիչ» միջոց` երեխային տնային գործեր հանձնարարել, օրինակ` հավաքել սենյակը, լվանալ ամանները, խնամել փոքր քույրերին կամ եղբայրներին:
Եվ իհարկե, ժամանակի մեծ մասը տրամադրում են արձակուրդներին: 15-19 տարեկան երիտասարդների 34%-ը տարվա ընթացքում 22 օրը (գուցե և ավելի) մեկնում են հանգստանալու: Բայց այս ամենը, տեսականորեն, չի լրացնում մեկ տարվա ընթացքում 210 ազատ օրը: Երիտասարդներին զգալի ազատ ժամանակ է մնում:
Հարց. Ինչպե՞ս են նրանք նախընտրում անցկացնել իրենց ազատ ժամանակը:
Ստորև ներկայացնում ենք երիտասարդների նախասիրությունները՝ տոկոսային հարաբերությամբ:
այցելություն ցուցահանդեսներ, թանգարաններ` 5%
նվագել` 9%
ժամանակ անցկացնել ընտանիքի անդամների հետ` 11%
գնալ սրճարաններ, ռեստորաններ` 23%
երաժշտություն լսել` 27%
հեռուստացույց դիտել` 29%
ընթերցանություն` 29%
զբաղվել սպորտով` 52%
զբոսանք ընկերների հետ` 65%
այցելություն կինոթատրոններ` 74%
Ակնհայտ է, որ երիտասարդները նախընտրում են այցելել կինոթատրոններ` ընկերների ուղեկցությամբ: Այդ դեպքում, ինչպիսի՞ ֆիլմեր են սիրում դիտել երիտասարդները:
Ստորև՝ տոկոսային հարաբերությամբ, ներկայացնում ենք երիտասարդ ֆրանսիացիների շրջանում կատարված հարցումների արդյունքները.
➢ կատակերգություն` 65%
➢ արկածային ֆիլմեր` 49%
➢ ֆանտաստիկ ֆիլմեր` 40%
➢ լրտեսական ֆիլմեր` 39%
➢ սարսափ ֆիլմեր` 36%
➢ կովբոյական ֆիլմեր` 21%
➢ սիրային պատմություններ` 18%
➢ կարատե ֆիլմեր ` 17%
➢ պատմական ֆիլմեր` 14%
➢ երաժշտական կատակերգություններ` 13%
➢ քաղաքական թեմայով ֆիլմեր` 12%
➢ մուլտֆիլմեր` 9%
Ըստ հարցման արդյունքների, երիտասարդնեը նախընտրում են դիտել կատակերգություններ ու արկածային ֆիլմեր:
15-19 տարեկան երիտասարդների 66%-ի համար ֆիլմերի դիտումը ոչ թե կրթվելու, այլ լիցքաթափվելու միջոց է, և միայն վերջիններիս 8%- ն է ֆիլմ դիտում կրթվելու համար:
Երիտասարդների նախընտրելի ժամանցի միջոցների ցանկում սպորտը երկրորդ հորիզոնականում է:
✓ ֆուտբոլ` 44%
✓ լող` 31%
✓ վազք` 27%
✓ թենիս` 20%
✓ դահուկային սպորտ` 11%
✓ հեծանվասպորտ` 10%
✓ մոտոցիկլային սպորտ` 2%
Նյութը վերցված է «En Route» ամսագրից
Թարգմանեց՝ Աստղիկ Գևորգյանը