Մի անգամ ես, եղբայրս և նրա ընկերը գնացինք Հրազդանի ձոր: Անցանք գնացքի գծերով և մտանք ձոր: Քիչ հետո հանդիպեցինք մի քանի նախրապանների: Եղբորս ընկերը, որը շատ սրամիտ է, կովերին տեսնելով, նրանց նման բառաչեց` մո՜ւ: Կովը, որն արածում էր, հանկարծ շրջվեց և պոզերն ուղղեց դեպի նա: Եղբորս ընկերը վախեցած սկսեց վազել: Հիմար կովը, չգիտես` ինչու, վազեց նրա հետևից:
Հանկարծ տղայի ոտքը քարին կպավ, և նա փռվեց ցեխի մեջ: Կովը մոտեցավ և ատամները խրեց նրա կանաչ անդրավարտիքի մեջ: Շատ քաշքշելուց հետո պատռեց այն: Եղբորս ընկերը, սրամտելը մոռացած, անդրավարտիքի հետևի հատվածը թողնելով կովի ծամող բերանի մեջ` փախավ տուն: Ես և եղբայրս ծիծաղելով վազեցինք նրա հետևից: Շատ լավ օր էր:
Էդգար Թաթիկյան
1998 թվական