Այս խև աշխարհում դու լուսե աշխարհ,
Երկրի գեհենի անբասիր նշխար,
Քաղցր նայվածքով հար ժպտում ես դու
Այնքա՜ն բնորոշ քո Տիգրան որդուն։
Դու երգ ես հուզիչ, բարեհունչ ու մեղմ,
Պատմություն ես ստույգ, իմաստուն ու սեղմ,
Մայրական աղոթք՝ ջերմ ու սրտաբուխ,
Հայրական օջախը շեն պահող դու ծուխ։
Իմ ավետաբեր աղավնի՜-երկիր,
Իմ խաղաղության աղավնի՛, երկնի՛ր,
Բա՛վ է տառապես անշշունջ ու հեզ,
Հաղթանակներով ելի՛ր ասպարեզ…