Նարե Սուքիասյանի բոլոր հրապարակումները

nare suqiasyan

Իսկ ինչո՞ւ են մեռնում սերերը

Իսկ ինչո՞ւ են մեռնում սերերը,

Մի՞թե չենք կարող փրկել մենք նրանց,

Մի՞թե պատրաստ չէ սիրտը մարդկային

Տալ ևս մի կյանք խե՜նթ սիրող սրտին։

Բայց թե պատրաստ չէ, ինչո՞ւ է քանդում,

Ինչո՞ւ է կտրում թելը այն սիրո,

Որ կապում է երկու սրտերի…

 

Չարացած մարդի՜կ, կոտրված սրտե՜ր,

Հեռվում մոլորված լուսե անուրջնե՜ր,

Որտե՞ղ ես կորել, ե՛տ դարձիր դե, սե՜ր,

Թե՞ այդ մարդիկ են ստիպել քեզ մեռնել։

Միգուցե նրանք չեն ճանաչել քեզ,

Այդ ամենի մեջ չունի ոչ ոք մեղք։

 

Դու մի՛ նեղացիր ու մի՛ չարացիր,

Այլ մարդկանց սրտում թաքուն դուռ բացիր։

Ամուր դու փակիր դուռը այդ ներսից,

Որ ո՛չ մի օտար, չարակամ երես

Չկարողանա իշխել որպես «ես»։

 

Դե՜, ետ դարձիր, սե՜ր,

Դու պետք ես մարդկանց,

Դու պետք ես և ի՛նձ,

Քանզի հենց քո պես լուռ ու ինքնակամ,

Բայց քեզ իմ սրտում հավերժ թողնելով՝

Ինձնից հեռացավ նաև իմ սերը…

Ու ետ դարձնել նրան, ավաղ, … չկարողացա…