Լուսանկարը՝ Արաքսյա Ալեքսանյանի
- Ամենաշատը ինձ հուզում է այն, որ այսօր մարդկանց ոչինչ չի հուզում: Նրանք դարձել են անտարբեր, անսիրտ ու կարծես նրանց ներսում դատարկություն լինի: Այսօր, հատկապես մեր քաղաքում կյանք կարծես չլինի: Մարդիկ ապրում են միապաղաղ ու կյանքից հիասթափված: Անընդհատ բողոքում են իրենց կյանքից, բայց չեն գիտակցում, որ այս ամենը փորձություններ են, որոնց դեմ մենք պետք է դուրս գանք, պայքարենք, հավատանք մեր անհոգ ու պայծառ ապագային: Բացի դրանից, մեծահասակները գոնե պետք է խրախուսեն ու քաջալերեն վերջերս բավականին ակտիվացած երիտասարդությանը, ովքեր պայքարում են իրենց լավ ապագայի համար: Մեր քաղաքացիները շատ դժվարություններ են տեսել, բայց դա չի նշանակում, որ հուսահատ ու անտարբեր պետք է ապրեն երիտասարդները: Շատ հաճախ փողոցով քայլելիս ես ու իմ ընկերուհիները բարձր խոսում ենք ու ծիծաղում ու արդյունքում հանդիպում ենք մարդկանց դժգոհ դեմքերին ու լսում նմանատիպ արտահայտություններ. «Էս սերունդը…», «Ըբը սոնք տուն տանելու աղջիկնե՞ր են…», «Մեր թվերին ըսպես բաներ չկային…», «Գեդինը չեն մտնի…», «Ինչների վրա կուրխընան…» և այլն: Պետք է միշտ լավատես լինել ու հասկանալ, որ գիշերին միշտ հաջորդում է առավոտը և հավատա, որ Գյումրին մոտ ապագայում կդառնա առաջվանը: