«Լավագույն գյուղական բնանկարների համար»
Լուսանկարչությունը ինձ համար մի լեզու է, որը հասկանալի է բոլորի համար: Լուսանկարչությունը պարզ և միևնույն ժամանակ, բարդ լեզու է: Լուսանկարել կարող են բոլորը, բայց խոսել դրանով կարող են ոչ բոլորը: Դա նման է երաժշտությանը. նվագել սովորել կարող են բոլորը, բայց դրանով խոսել՝ ոչ բոլորը:
Ես Պատանի թղթակիցների ցանցի առաջին մրցանակաբաշխության ժամանակ պարգևատրվեցի «Լավագույն գյուղական բնանկարների համար» անվանակարգում: Ուրեմն իմ լուսանկարներով ես սովորել եմ խոսել: Առավել ևս ուրախ էի, որ «Կողբ» հիմնադրամը նույնպես բարձր գնահատեց իմ հայրենի գյուղը լավագույնս պարգևելու համար, և գործադիր տնօրեն Արթուր Աբովյանը հիմնադրամի անունից շնորհավորեց և շնորհեց «Արմթաբ » թաբլեթ:
Փառատոնը ցույց տվեց, թե ինչ հսկայական աշխատանք է կատարել «Մանանա» կենտրոնը ամբողջ Հայաստանում: Ես կուզենայի, որ փառատոնը վերջինը չլինի:
Ես խոսել և գրել շատ չեմ սիրում, դրա համար այսքանը գրեցի, բայց համոզված եղեք, որ 17-ի էջերում շատ ավելի հաճախ եք տեսնելու իմ լուսանկարները:
Արտյոմ Մամյան
***
«Լավագույն գյուղական պատմություններ»
Մերի Մուրադյանը «Լավագույն գյուղական պատմություններ» անվանակարգում հաղթող է ճանաչվում: Ինձ համար ամենատպավորիչ խոսքերն էին:
Ես հասա իմ նպատակին, այո, հասա: Հաղթանակները հեշտ ձեռք չեն բերվում, իսկ այդ ճանապարհը դժվարին է:
Շնորհակալ եմ «Մանանա» կենտրոնին և հովանավորներին՝ հաճելի անակնկալների և նվերների համար:
Այս հաղթանակը ինձ ավելի շատ կոգևորի, որպեսզի ես հետագայում էլ լինեմ ակտիվ թղթակից: Այժմ արդեն պատմություններ եմ հավաքում Կողբ գյուղի մարդկանց, ավանդույթների, այսօրվա խնդիրների և հաջողությունների մասին: Շատ շուտով դուք կկարդաք դրանք 17-ի էջերում:
Մերի Մուրադյան