Հոկտեմբերի 31-ին Ամերիկայում նշվում է Հելոուինը: Բազմաթիվ քրիստոնյաների կողմից քննադատվող ու «հակակրոնական» համարվող Հելոուինն իրականում ոչ մի հակակրոնական կամ դիվական հիմք չունի, քանի դեռ չի հասել էն կետին, որտեղից սկսվում են բուն տոնի հետ բացարձակ կապ չունեցող նորարարությունները (վախ, արյունահեղության տեսարաններ, քայլող դիակներ, հոգիներ): Տոնն իրականում կարելի է նշել որպես ջերմ ընտանեկան տոն:
Աշնանային արձակուրդի ընթացքում հյուրընկալ ընտանիքի հայրս առաջարկեց դդումներ փորագրել, որպես Հելոուինի առթիվ տան շեմի դեկորատիվ մաս: Դդմի փորագրումն ամբողջովին կախված է փորագրողի երևակայությունից, ու եթե դու գտնում ես, որ մինիոնի դեմքով դդումն ավելի գրավիչ կլինի տանդ շեմին՝ արա էդպես: Միյուն (փոխանակման ծրագրով մյուս աշակերտը, որին հյուրընկալում է Ռիչարդսոնների ընտանիքը), մինիոնների մեծ սիրահար է: Մինիոնի տեսքով դդում փորագրելն իր մտահղացումն է:
Հոսթ (հյուրընկալ) հայրս փորագրում է անհոգ դեմքով, անատամ, բայց անկախ ամեն ինչից, ժպտացող դդում: Ես էլ… Դե, ինչ մտքովս անցավ:
Իսկ հիմա ամենակարևոր պահը: Ավարտելուց հետո դդումների ներսում մոմեր ենք դնում: Մութն ընկնելուն պես վառում ենք մոմերն ու դդումները շարում տան շեմին: Երեքս մի քանի քայլ հետ ենք կանգնում, որ ավելի տեսանելի լինի: Ահա դրանք:
Հելոուինը մոտենում է…