Դպրոցում լավ էի սովորում միայն այն առարկաները, որոնք հետաքրքիր էին, կամ էլ հետաքրքիր ձևով էին մատուցվում, ու իմ բախտը բերել էր, քանի որ ոչ այնքան հետաքրքիր անգլերենը ուսուցչիս կողմից մատուցվում էր շատ հետաքրքիր ձևով:
Հետո իմացա, որ համալսարան ընդունվելու համար պետք է նաև անգլերեն քննություն տամ, և սկսեցի պարապել:
Բացի պարապմունքների գնալը, անգլերենս բարելավվելու համար սկսեցի կարդալ նաև անգլերեն գրականություն: Դպրոցի գրադարանում գրքերը շատ չէին, այնպես որ հասցրի կարդալ այն բոլորը, որոնց կազմերը կամ էլ նկարագիրը հետաքրքիր էր: Հետո գրքերով ոչ այնքան հետաքրքրվելու պատճառով դրանք փոխարինեցի ֆիլմերով:
Հիմա Գլենդելի Կրթաշրջանի ՖԼԱԳ ծրագրի նախաձեռնությամբ և «Մանանա» կենտրոնի հետ համագործակցությամբ ու ջանքերով, իմ սիրելի դպրոցի` «Ջերմուկի կրթահամալիր»-ի գրադարանը համալրվել է նոր անգլալեզու գրքերով, որոնք ավելի հետաքրքիր կդարձնեն անգլերեն լեզվի դասերն ու պարապմունքերը:
Երեխաները, իմանալով նոր գրքերի մասին, շատ ուրախացան, իսկ ուսուցիչները էլ ավելի շատ, քանի որ ավելացավ ևս մեկ միջոց առարկան ավելի հետաքրքիր մատուցելու համար, և այս ամենի համար շատ շնորհակալություն Գլենդելի ՖԼԱԳ ծրագրի աշակերտներին և ուսուցիչներին: