ԱՐ ԱՍ ՏՎԱԾ. Առաջին Բառն ու առաջին Տառը

Յուրաքանչյուր լեզու իր այբուբենն ունի։ Յուրաքանչյուր այբուբեն սկսվում է առաջին տառով, և նրա թվային արժեքը 1-ն է։ Եվ սուրբ Բուդդան իր աշակերտ Անանդային մի անգամ ասաց.

-Օ, երանելի Անանդա, այժմ ես քեզ կփոխանցեմ գոյության Կատարյալ իմաստությունը ընդամենը մի՝ Ա տառի մեջ ամփոփված։

Ա-ն (հունական α – ալֆա) գոյություն ունեցող այբուբենների մեծ մասի առաջին տառն է։ Ենթադրվում է, որ այն փյունիկյան ծագում ունի։ Գեղարվեստական գրքերում  «аз»-ը (А) – անձնական դերանուն է առաջին դեմքով և խորհրդանշում է ցանկացած պրոցեսի սկիզբ։

Հովհաննես Աստվածաբանի Հայտնության մեջ ասվում է. «Аз есмь Альфа и Омега, начало и конец…» (Ես եմ Ալֆան և Օմեղան, Առաջինը և Վերջինը)։ Ա-ն արարումներից ամենահինն է։ Ա-ն առաջին մարդուն է խորհրդանշում՝ աստվածաշնչյան Ադամին։ Ա տառը համապատասխանում է 1 թվանշանին։

Ամեն ինչ մեկից

Հիշենք աստվածաշնչյան խոսքը. «Ի սկզբանէ էր բանն. եւ բանն էր առ Աստուած. եւ Աստուած էր բանն։ Նա էր իսկզբանէ առ Աստուած»։

Այսպիսով՝ սկզբում «Բան» Բառն էր ( «Բան» բառացի նշանակում է գործ, որն ըստ ակադեմիկ Ն.Մառի համապատասխանում է հունական «ձայն» բառին)։ Եթե Բան բառում Բ տառը փոխարինենք Վ-ով (ինչը չի հակասում լեզվաբանական կանոներին), կստանանք Վան Բառը։

Հետևաբար, ի սկզբանե կարող էր լինել Վան Բառը՝ Վան Աստծուց։ Իսկ արդյո՞ք հայերն այդպիսի անունով աստված ունեցել են։ Ունեցել են և նույնիսկ մի քանի վարիացիաներով. Վան, Վահե, Վահագն, Վանատուր։ Եվ որքա՜ն կատարյալ իմաստություն կարող ենք հայտնաբերել մեկ «ԱսՏված» բառում։

Առաջին բառը՝ Վան (ուան) – մեկ կամ առաջին, անգլ.՝ wan, one – 1 (առաջինը թվային համակարգում)։  Հետևաբար, Հերակլիտոսի բանաձևը գործում է.«Ամեն ինչ՝ մեկից (մեկ ամբողջությունից)։ Մեկից՝ ամեն ինչ»։

ԱսՏված

ԱսՏված բառը առանցքային նշանակություն ունի արխայիկ գիտելիքների վերաշինման գործում։ Աստված բառը կազմված է «աս» և «տված» արմատներից։ Բառացի՝ այս տվող (ստեղծող, արարող)։

Ի՞նչ արեց Աստված սկզբում։ Աստվածաշնչյան պատումների համաձայն՝ նա նախ ասաց, արտասանեց Բառը։ Հետևաբար «աս» արմատը շեշտադրում է Բառը, եթե նաև ուշադրություն դարձնենք հայերենում «ասել» բայի իմաստին։

Եթե առաջին Բառը մեծարենք, ընդգծենք կամ «աթոռին նստեցնենք» (Այս դեպքում պետք է հաշվի առնել իշխանության հատկանիշներով վերագրելու իմաստը՝ համեմատելով հայկական «դիվան» բառի հետ, որ նշանակում է վերջնական որոշում կայացնող, բարձրագույն էակ, օրգան), ապա հայկական «այ» վանկին կարող ենք սիմվոլ ավելացնել, իդեոգրամմա։ Այդ տառը հայերենին բնորոշ «հ» տառը կարող է լինել։ Արդյունքում ստանում ենք հայ բառը։

Հեղինակների կարծիքով արխայիկ առաջին ուսուցիչների ինքնանվանումը այ է եղել։ Նրանք մարդկանց լեզու ու խոսք էին սովորեցնում (Ուշադրություն դարձրեք  «դաս», «դասատու» բառերին)։

Գիտական կենտրոնները, դպրոցներն ու գրադարանները Վանի հողերում կոչվում էին վանքեր, հոգևորականները՝ վանականներ, իսկ առաջին բնակավայրերը՝ ավաններ։

Նետերի ծայրերը, դանակները, կացինները և այլ գործիքներ պատրաստվում էին օբսիդիանից (հրաբխային ապակուց)։  Վան աշխարհի բնակիչներն այն վանակատ էին կոչում (վանի կաթ)։

«Կաթը» հնադարյան մտածողության մեջ, հեղինակների կարծիքով, ասոցացվում էր հրաբխի լավայի հետ (լեռները մայր Երկրի «կուրծք» էին հիշեցնում)։ Վանի բնակիչները առաջին ընտելացած կատվին անվանել են «վանակատու», իսկ էշին՝ «ավանակ» ։

Այսպիսով՝ Արարչի աշակերտը՝ Աստծո Խոսքը առաջինը լսածը, Աստծո Որդու (Վահագնի՝ առաջին մարդու) կողմից անվանվեց այ։

Հայկական դիցաբանության համաձայն՝ առաջին մարդը Վահագնն էր՝  Աստվածը  և  Արարչի որդին՝ վիշապասպանը, որոտաբերը, ջրերի ազատարարը։

Իսկ այը առաջին խոսող մարդն էր, ով այդ իմացությունը (Բառը, Խոսքը) ստացավ, արտասանեց այն և հետո սկսեց սովորեցնել իր աշակերտնեին (աս(շ)ակերտ)։ Այերն առաջին ուսուցիչներն էին (Միգուցե, դրանք Վահագնի 12 աշակերտներն էին)։

Այս ամենից հետո էլ հայկական այբուբենում «այ»-ն առաջնորդեց տառերի շքերթը։

Վահագնի (Աստծո Որդու) աշակերտները սկսեցին իրենց (հ)այեր կոչել՝ որպես առաջին ուսուցիչներ, որոնց առաքելությունն էր մնացածին սովորեցնել Աստծո կողմից տրված լեզվով։ Հասարակ մարդիկ իրենց մոգեր, կախարդներ ու հոգևորականներ էին համարում՝ Աստծո Որդի Վահագնի զավակներ («աս»-«ազ»-«ազգ», այսինքն՝ ասերի ժողովուրդ՝ ազգ, իսկ ասերի տունը կոչվեց Հայաստան, Աստծո լեզվով խոսողների տուն)։

Վահագնի հարսնացուն էր Աստղիկը՝ կինը, որ իր որովայնում կրում էր աս տղիկ, փոքր տղա։

Ինչու՞ էին մարդիկ Վանի բնակիչներին վաներին ու ասերին աստվածներ կոչում։ Զարմանալի պատասխանը կարելի է գտնել հին սկանդինավյան սագաներում։

Հին սկանդինավները և գերմանացիները՝ եվրոպական քաղաքակրթության հիմնադիրները, համարում էին, որ իրենց նախնիները եկել են Ասիայից և եղել են Ասեր ու Վաներ, այսինքն՝ հզոր, քաջ ու իմաստուն Աստվածներ։

Երկնային թագավորություն Ասգարդում ապրում էին ասերն ու վաները։ Պրոտոեվրոպացիների գլխավոր աստվածը աս Օդինն էր (Վոդեն, Վոթան), որը տեղացիներին շատ արվեստներ էր սովորեցնում, այդ թվում նաև գրեր՝ ռունագրեր։  Ասերը և Վաները եկել էին Ասալանդից և Վանալանդից, որոնք գտնվում էին Տանայիս (Դոն) գետի հունից արևելք, որը հին աշխարհը բաժանում էր Եվրոպայի և Ասիայի։ Ջրհեղեղից հետո շատ հողեր ու տարածքներ հայտնվեցին ջրի տակ, և Տանայիսով կարելի էր հասնել Վանալանդ (Վան ծովի մոտ գտնվող վաների հողեր)։

Ճիշտ են այն հետազոտողները, ովքեր կարծում են, որ հնագույն հայերենն աշխարհի բոլոր հայտնի կենդանի լեզուներից ամենահինն է։  Աստվածություն դարձած Վահագնը  Վանի բնակիչներին սովորեցրեց մի խոսք, որով խոսողներն իրենց անվանեցին «հայ» կամ «ասող»։ Պատահական չէ, որ հին երկիրը, որտեղ բնակիչները խոսում էին հայերեն («հայերեն ասող»), ստացավ Հայասա անունը։

Աս արմատը վերափոխվեց Ար-ի (լույսի և արևի էթնիկ աստվածության), Արամի («արա մարդ»՝ պայծառ, աստվածային, իմաստուն մարդ)։ Երկրները, որտեղ ապրում էին Արամները և խոսում էին Արամի լեզվով (վաներենով, հայերենով), կոչվեցին Արատտա, իսկ հետո Արմենիա կամ Հայաստան (Հայ աստվածների տուն)։ Արշալույսի (Արշալույս. առ սա լույս՝ վերցրու այս լույսը, ընդունիր այս արևը)  և արևամուտի երևույթը դարձավ այս ժողովրդի սիմվոլը։

 

Պրոֆեսոր Գրիգորի Վահանյան և արվեստագիտության թեկնածու Վահան Վահանյան

Հատվածներ «ԱՐ ԱՍ ՏՎԱԾ» հոդվածից 

Թարգմանությունը ռուսերենից՝ Մարիամ Տոնոյանի