Բարի, ժպտերես շփում

-Բարև

–Բարև, ո’նց ես 

–Ես լավ եմ, դու ո’նց ես, ինչի՞ դասի չես գալիս, կարոտում եմ շաաատ: (K)- (ֆեյսբուքահամբույր):

–Հիվանդ եմ, որ լավանամ, կգամ, ջան: Ես էլ քեզ եմ կարոտել:

Այսպես շարունակվում էր իմ ջերմ ու ժպիտաշատ զրույցը իմ դասարանցու հետ ֆեյսբուքում: Մի քանի օր հետո ես դասի գնացի, մի քանի հոգի ոգևորված ընդունեցին, ասացին, որ կարոտել էին, իսկ այդ աղջիկը նույնիսկ չբարևեց: Նայում էի նրան, որ գոնե ինքն էլ ինձ նայեր, որ բարևեի ու ասեի, որ իր վերջին ուղարկած տեսահոլովակը շատ լավն էր, իսկ նա ուղղակի նստած էր: Գուցե  ես ֆեյսբուքում ավելի լավն էի, քան իրականում:  Չգիտեմ, բայց այդ դեպքից հետո ես էլ չեմ պատասխանում նրա ֆեյսբուքյան նամակներին: